Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը ձայների 61 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ավստրալիայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:
Խորհրդարանականները նաև դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումները Արցախի բնկիչ ժողովրդի՝ հայերի նկատմամբ: