Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Տեր–Պետրոսյանի մոտեցումը մնում է առանց լուրջ հակափաստարկի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստաալիքով սպասված էր։ Ընդ որում` սպասված էր և՛ նրան ատողների, և՛ համակրողների, և՛ անվիճելի մեծություն դարձնողների, և՛ անհաշտ թշնամիների համար։ Սակայն, ինչպես պարզ դարձավ, հարցազրույցի արձագանքները նույնպես սպասված էին։ Այս դիտարկմամբ բոլորովին էլ չենք անդրադառնա հարցազրույցի բովանդակությանը, առավել ևս` առաջին նախագահի առաջ քաշած գաղափարներին, որոնք, ըստ էության, նոր չեն։
Տողերիս հեղինակը մշտապես հանդես է եկել այն դիրքից, որ լրագրողական մեկ կամ մի քանի դիտարկման մեջ հնարավոր չէ անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ հիմնվելով մեկ–երկու կցկտուր փաստերի վրա։ Այս տեսանկյունից հասարակական և քաղաքական ակտիվ կեցվածք ունեցող տարբեր գործիչների արձագանքը Տեր–Պետրոսյանի հարցազրույցին մեծ հաշվով անհամարժեք է, քանի որ այդպես էլ առաջին նախագահի և նրա քաղաքական կուսակցության առաջ քաշած պլատֆորմին որևէ հակապլատֆորմ ասպարեզում չի հայտնվում։
Ըստ էության, այդ հակապլատֆորմի բացակայությունը, շատ թե քիչ, հասկանալի է Դաշնակցության պարագայում, որը Տեր–Պետրոսյանի վաղեմի հակառակորդն է և վերջ, գումարած Դաշնակցությունը հանդես է գալիս հենց «ոչ մի թիզ հող» տեսանկյունից։ Հասկանալի է նաև, որ իշխանություն ունենալու պարագայում Դաշնակցության այս մոտեցումը, բնականաբար, փոխվելու է, սակայն քանի դեռ դա այդպես չէ, ուրեմն վաղ են նաև ենթադրությունները։ «Ոչ մի թիզ հող»–ը, սակայն, բոլորովին այլ կերպ է ընկալվում ռադիկալ դիրքորոշում բռնած մյուս քաղաքական ուժերի պարագայում։ Որքան էլ տարօրինակ է, պետք է փաստենք, որ ռադիկալիզմը, որով համարձակվում ենք ասել, որ նույն ՀԱԿ–ը 2008 թվականից ի վեր ապականեց հայաստանյան քաղաքական դաշտը, և որն ի սկզբանե ձախողված էր, ներկայում որդեգրվեց ընտրարշավի այլ մասնակիցների կողմից, իսկ նույն ՀԱԿ–ը հանդես է գալիս ավելի զուսպ կեցվածքով՝ չհաշված նրա մի շարք համակիրների, որոնց գործունեությունը ֆեյսբուքյան ստատուսներից այն կողմ չի անցնում։
Այսպիսով, հենց այս ուժերն էլ սկսեցին այն հարձակումը Տեր–Պետրոսյանի հարցազրույցի վրա` ընտրելով ամենաթույլ արգումենտացիան՝ առաջին նախագահին գնահատելով «հող հանձնող»։ Թերևս հենց այստեղից էլ սկսվում է մեր քաղաքական դաշտի սնանկությունը, քանի որ «հող հանձնող» ձևակերպումը չի կարող լինել քաղաքագիտական, այն հիմնված է միայն զգացմունքների վրա։ Հող հանձնելը բանակցային կատեգորիա չէ, բնականաբար այս ձևակերպումով սկսվող ցանկացած միտք դուրս է քաղաքագիտական քննախոսության տիրույթից, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ Տեր–Պետրոսյանի մոտեցումը մնում է առանց լուրջ հակափաստարկի։
Այստեղ, անշուշտ, պետք է շեշտել, որ դա բոլորովին էլ չի նշանակում, թե այդ հակափաստարկները չկան, ավելին` առաջին նախագահի մի շարք ձևակերպումներ բավական թույլ էին, սակայն դրանք չեն արժանանում քաղաքագիտական վերլուծության, այլ դառնում են ընդամենը Տեր–Պետրոսյանի նկատմամբ սիրո կամ ատելության դրսևորում։ Վերջիններս, ինչպես գիտենք, նույնպես քաղաքական կատեգորիաներ չեն։ Ու այստեղ, թերևս, արժի մեջբերել հենց Տեր–Պետրոսյանի միտքը ուղեղների լվացման մասին։ Մեծ հաշվով թե՛ իր նախագահության տարիներին, թե՛ նրանից հետո մինչ օրս հայաստանյան հասարակությանը իշխանությունները կերակրել են կեղծ ռազմահայրենասիրական պաթոսով, ինչը հենց առաջնային խնդիրներից մեկն է դառնում ներկայի և հետագա իշխանությունների համար։ Եթե հասարակությունը ի զորու չէ պրագմատիկ գաղափարներ ընկալելու և արտադրելու համար, դեռևս չափազանց վաղ է խոսել քաղաքական դիսկուրսի ձևավորման մասին։ Թերևս այս հարցազրույցի մասին այսքանը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: