Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
Region

Կովկասյան բնիկ ժողովուրդները` ոսկոր Ադրբեջանի կոկորդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օրից լրանում է ապրիլյան պատերազմի մեկ տարին: Ադրբեջանի սանձազերծած ռազմական ավանտյուրան արժեցավ ոչ միայն հարյուր հայ զինվորի ու մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորի կյանք, այլ խլեց բազմաթիվ լեզգինների, թալիշների, թաթերի ու Ադրբեջանում ապրող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կյանքեր: Թվում է` պատերազմ է, ամեն ինչ էլ լինում է: Բայց երբ դա կատարվում է կանխամտածված ձևով, դառնում է սպանդ: Իսկ այն, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը կանխամտածված ձևով է երկրում ապրող բնիկ ժողովուրդների զինվորներին ուղարկում առաջնագիծ` որպես թնդանոթի միս, վաղուց հայտնի փաստ է:
Այդ նույն քաղաքականությունն Ադրբեջանը վարել է նաև Ղարաբաղյան պատերազմի տարիներին` ամենավտանգավոր դիրքեր ու կռվի օջախներ ուղարկելով հենց լեզգիների, թալիշների, ավարների: Այդ տարիներին էր, որ Դաղստանում ստեղծվեց լեզգիական «Սադվալ» ազգային ազատագրական շարժումը, որի նպատակն էր պաշտպանել լեզգիների շահերը, իսկ հնարավորության դեպքում ստեղծել ազատ Լեզգիստան Ադրբեջանի հյուսիսում: «Սադվալը» իր հիմնական նպատակի մեջ չհաջողեց, թեև կազմակերպությունը մինչ օրս էլ գործում է: Մի քանի ամսով անկախություն կարողացան ձեռք բերել թալիշները` գեներալ Ալիքրամ Գումբաթովի ղեկավարությամբ: Բայց Ադրբեջանին հաջողվեց խեղդել այս պայքարը նույնպես:
Այս ամենը լրացուցիչ ազդակ դարձավ այդ երկրի ղեկավարության համար` ամեն գնով ոչնչացնել ազգային ցանկացած դրսևորում: Ձուլումը կամ ֆիզիկական ոչնչացումը դարձան այն գործիքները, որոնց միջոցով ալիևյան կլանը փորձեց լռեցնել այդ ժողովուրդների ձայնը: Այժմ Ադրբեջանում ազգային փոքրամասնություններին արգելված է խոսել իրենց լեզվով, անգամ բարձրաձայնել իրենց ազգային պատկանելության մասին: «Ադրբեջանում ոտնահարվում են կովկասյան բնիկ բոլոր ժողովուրդների էթնիկական տարրական իրավունքները»,– փաստում է ազգությամբ լեզգի լրագրող, հասարակական գործիչ Միլրադ Ֆատուլաևը:
Հրաշալի գիտակցելով Ադրբեջանի քաղաղաքականության բուն նպատակը` ապրիլյան պատերազմի օրերին տեղաբնակ ժողովուրդները բողոքի ձայն բարձրացրին: Այդ օրերին Թալիշստանի ազգային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Սա մեր պատերազմը չէ» հաղորդումը, որի ընթացքում թալիշ ակտիվիստ Զաբիլ Մադոժը բացահայտեց, որ ղարաբաղա–ադրբեջանական առաջնագծում կռվածների մեծ մասը Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին, ովքեր չէին անցել հատուկ պատրաստություն: Ի նշան բողոքի` լեզգիները փորձեցին երկրի հյուսիսում ապստամբություն բարձրացնել: Բայց այն խեղդվեց հենց օրորոցում` մեկը մյուսի հետևից սկսեցին «մահանալ» լեզգի ակտիվիստները, «Սադվալի» անդամներ: Շատերը ձերբակալվեցին: Նույնը` թալիշների դեպքում:
Պատահական չէ, որ մի քանի ամիս առաջ ՀՀ իշխանություններից քաղաքական ապաստան խնդրեց թալիշ լրագրող, ակտիվիստ Շահին Միրզոևը: Նա Երևանում հայտարարեց. «Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ։ Ես իմ ընտանիքով Ադրբեջանից փախել եմ` մահից խուսափելու համար»:
Ադրբեջանի իշխանությունների` ազգային փոքրամասնություններին ոչնչացնելու այս պետական քաղաքականության նպատակն ակնհայտ է` լռեցնել ազգային ինքնության դրսևորման ցանկացած փորձ, որը հետագայում կարող է վերաճել ազգային ապստամբության և հանգեցնել երկրի տրոհման: Ի վերջո, ղարաբաղյան դասը դեռ չեն հասցրել մարսել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: