Գագիկ Ծառուկյանի կալանավորման ֆարսն արդեն կոնկրետ ազգային անվտանգության սպառնալիքի է վերածվում. անհապաղ ազատ արձակել
Ամալիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Միայն միասնականությունը կարող է դուրս հանել հայերին այս ծանր իրավիճակից: Այս օրերին, երբ ամբողջ աշխարհին ուզում ենք ապացուցենք, որ հայի ոգին անկոտրուն է՝ դեռևս շարունակում են իրենց գոյությունը պահել ուժեր, որոնք չեն գիտակցում պահի լրջությունը: Վերջինններս չեն հասկանում, կամ միգուցե չեն ուզում ընդունեն այն փաստը, որ հիմա ամենաանպատեհ պահն է քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով դարձել է ապօրինի գործընթացի զոհ:
Մարդ, ով բազմամյա քաղաքական գործունեության ընթացքում ապացուցել է, որ վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը: Մարդ, ով միշտ պետական շահը վեր է դասել ցանկացած քաղաքական ամբիցիաներից: Բայց, չգիտես՝ ինչու վերջին շրջանում դարձել է սադրանքների զոհ: Իհարկե, վաղ թե ուշ բացահայտվելու է նրա անմեղությունը, բայց նման իրավիճակում, երբ երկիրը պատերազմի մեջ է՝ ուղղակի անթույլատրելի է Ծառուկյանի անազատության կարգավիճակը: Վստահ կարող ենք լինել, որ Ծառուկյանը լինելով ազատության մեջ՝ գործի կդնի թե՛ ֆինանսական ներուժը, և թե ՛ անձնական կապերը պատերազմի դադարեցման համար: Այնպես, որ իշխանականները լավ կանեն գիտակցեն պահի լրջությունը և այս խելքից դուրս գործընթացի վերջը դնեն: