Արցախի ճակատից ստացվող նոր տվյալները սկսում են դառնալ դրականորեն հուսադրող
Արցախի ճակատից ստացվող նոր տվյալները սկսում են դառնալ դրականորեն հուսադրող: Բանակում տիրող տրամադրությունները կարծես թե սկսել են հստականալ և դրանք բարձր մարտական ոգու մասին են վկայում:
Օրը խոստանում է հաջող լինել: Պետք է տեսնել թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ընդհանուր առմամբ դրական դինամիկայի լուրջ միտում կա կարծես:
Հուսով եմ քաղաքական ղեկավարությունն այլևս չունի երեկվա ԱԺ նիստից ակնհայտ երևացող ճնշված տրամադրությունները և այսօրվա ու առաջիկա վճռական օրերին հայկական կողմը լուրջ հաջողություններ կարձանագրի: Ամեն դեպքում Արցախում այդ լավատեսությունն այլևս սկսում է ընդգծված առկա լինել:
Թե՛ քննադատությունը և թե՛ ճշմարտության արձանագրումը պետք է օբյեկտիվ լինեն: Հայկական կողմը պետք է մաքսիմալ և հնարավորության շրջանակներում բաց խոսի թե՛ սեփական կորուստների և թե՛ հաջողությունների մասին:
Նկատելով բացթողումները մեր ոգին չի կարող կոտրվել, որովհետև մենք միշտ ենք ոտքի կանգնել:
Այս օրը պետք է այդ օրերի սկիզբը լինի: Ամեն դեպքում ադրբեջանական բլիցկրիգն ու պլան մաքսիմումն այլևս կարծես թե հստակորեն տապալված են: Ժամանակային առումով՝ երեկվա բացթողումներից հետո կարծես թե գալիս է հաջողություններ արձանագրելու հստակ ժամանակն ու պահը: