Հայկական կողմում կենդանի ադրբեջանցի գերեվարված չկա. Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին
Մենք որոշ դիքեր հետ ենք վերցրել, ամբողջական ինֆորմացիան այս պահին չեմ կարող ասել: Օրվա ընթացքում կունենանք այլ բրիֆինգներ, տեղեկատվական կենտրոնի աշխատանք կունենանք Արցախից ու լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով Թալիշի ուղղութամբ որոշ դիրքեր ետ վերադարձնելու մասին:
Հաստատում է արդյո՞ք հայկական կողմը ադրբեջանցի գեներալի գերեվարման լուրը: Հովհաննիսյանը նշեց, թե այս պահին կարող է ասել, որ որևէ ողջ զինվորական գերության մեջ հայկական կողմում չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որևէ բան հաստատել կամ հերքել չեմ կարող: