Ապրիլյան նահատակների ծնողները` կամավորների շարքում. Շիրակի զինկոմիսարիատներում կամավորների հերթեր են գոյացել
Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատների բակերում, մասնավորեպես Գյումրու և Ախորյանի, Արցախ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների և միջին տարիքի տղամարդկանց հերթեր են գոյացել: Այդ մասին տեղեկացնում է Հայկական ժամանակը: Կամավորների հոսքը վաղ առավոտից չի դադարում նաև Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միությունում: Արցախ մեկնելու համար երկրապահներին են միացել նաև երիտասարդներ, որոնք նոր են վերադարձել ծառայությունից: Ապրիլյան նահատակների ծնողները ևս կամավորների շարքերում են: «Եվ երկրապահները, և երկրապահների մարզային խորհուրդը տեղում են: Շտաբներում սպասում ենք հրահանգին, որպեսզի մեկնենք ու լինենք Արցախի ժողովրդի կողքին: Մեր կին-կամավորները ևս մեր կողքին են»,-հեռախոսազրույցում ասաց ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
https://mediaroom.am/politicalplatform/item/15019-2020-09-27-16-05-10.html