Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Legal

1982-1983 թ.թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում մայրն իր 12-ամյա աղջկան ծեծել և հանձնել է սիրեկանին, որ բռնաբարի

1in.amԽորհրդային տարիներին հանցագործությունների մասին սուղ տեղեկատվություն էր տրվում, այն էլ՝ գրաքննության «թրի տակով» անցկացնելուց հետո: Գաղտնիության քողով ծածկված՝ հանցավոր շատ արարքներ մնում էին չլուսաբանված, հանրության դատին չներկայացված: Դրանց մասին կարող էին խոսել տեղական՝ թաղային-հարևանական մակարդակով: Հետո ժամանակն անցնում էր, ասեկոսեները մոռացվում էին, թվում էր՝ որոշ հանցատեսակներ ընդհանրապես գոյություն չունեն դեպի կոմունիզմ շտապող երկրում: Բայց ժամանակի միջով անցած ու պահպանվող փաստաթղթերը, դատական ակտերն այլ բան են փաստում:

Էջմիածնի շրջանի գյուղերից մեկում Ֆենյա Ս.-ն ապրում էր դստեր՝ Ծովիկի հետ (անունները փոխված են):

Երբ երեխան երկու տարեկան էր, Ֆենյայի ամուսինը հեռացավ ընտանիքից: Բայց Ֆենյայի տունն անտղամարդ չմնաց: Ֆենյայի տանը բնակություն հաստատեց նրա… տասը տարվա սիրեկանը: Ֆենյան Համլետ Գ.-ի հետ դեռ ամուսնությունից առաջ էլ կապված էր, ամուսնու հեռանալը նրան առանձնապես ցավ չպատճառեց:

Փոքրիկ Ծովիկի նկատմամբ Ֆենյան շատ խիստ էր՝ գոռում էր, ծեծում, իսկ Համլետին փայփայում էր, վախենում էր, որ Համլետը կարող է հոգնել իրենից, հատկապես՝ իր երեխայից, ու կարող է լքել, հեռանալ, իրեն թողնել անտղամարդ…

1982 թվականի օգոստոսին Ծովիկի 13 տարին բոլորեց: Նա արբունքի հասավ, հասունացավ: Մայրը ավելի խստացրեց դստեր նկատմամբ իր վերաբերմունքը:

Վերջին շրջանում Համլետը փոխվել էր, Ֆենյային առաջվա նման կարծես թե չէր սիրում, խոսք էր գցում հեռանալու մասին…

Եվ Ֆենյան Համլետին չկորցնելու համար որոշեց զոհողության գնալ: Նա զոհաբերեց հարազատ դստերը՝ ծեծեց Ծովիկին, քարշ տալով տարավ, գցեց անկողնում պառկած Համլետի գիրկը… Աղջկա թախանձանքն ու գոռոցները մոր գութը չշարժեցին:

Ծովիկի ներկայությամբ մայրը հաճախ էր Համլետի հետ անկողին մտել: Ծովիկը շատ բան էր տեսել, շատ բռնությունների էր դիմացել, բայց մոր ներկայությամբ ու մոր պարտադրանքով բռնաբարությունից հետո դեռահաս աղջիկը բոլորովին կորցրեց իրեն: Օրերով թափառում էր գյուղի շրջակայքում, երազում էր փախչել, բայց վախենում էր, գիշերները վերադառնում էր տուն, ծեծվում էր…

Մայրը որոշ ժամանակ Ծովիկին հանգիստ թողեց: Համլետի սիրտը շահել էր իր անօրինակ «սխրանքով», Համլետը նրան մի քանի ամիս սիրեց կարծես թե՝ առաջվա նման:

Բայց հետո նորից ֆենյան Համլետից սառնություն զգաց: Նորից հայացքն ուղղեց Ծովիկին: Աղջիկը մի տարով մեծացել, ավելի հասունացել էր…

1983 թվականի օգոստոսին Ֆենյան մի անգամ էլ դստերը «մատուցեց» Համլետին: Այս անգամ նա ավելի դաժան վարվեց, որովհետև աղջիկն ավելի կատաղի էր դիմադրում: Մայրը Ծովիկին ծեծեց, հատակին քարշ տալով հասցրեց մահճակալին, ձեռքերը կապեց մահճակալի ոտքից: Եվ հանձնեց Համլետի «տնօրինությանը»…

Այս բռնաբարությունից հետո Ծովիկը փախավ տանից: Նրան հարևաններից մեկը օթևան տվեց: Աղջիկը պատմեց , թե ինչ դժոխքի միջով է անցել: Հարևանների խորհրդով և աջակցությամբ Ծովիկը դիմեց իրավապահներին:

Հարուցվեց քրեական գործ: Նախաքննության ժամանակ պարզվեց, որ Ծովիկը ոչ միայն տանը՝ մոր սիրեկանի կողմից էր բռնաբարվել, այլև երկու անգամ բռնությունների էր ենթարկվել համագյուղացիների՝ Էդիկի ու Մամիկոնի կողմից, երբ տանից փախած՝ թափառել էր գյուղի շրջակայքում…

Անչափահաս աղջկա բռնաբարության չորս դրվագ հաստատվեց քրեական գործի քննությամբ:

Դատարանում 37-ամյա մայրը զղջման խոսքեր ասաց, նույնիսկ արտասվելու փորձ արեց: Տուժող աղջիկը մորը չներեց:

ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Ֆենյա Ս.-ին մեղավոր ճանաչեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 112 հոդվածի 4-րդ մասով, 110 հոդվածով և դատապարտեց 12 տարի ազատազրկման: Ֆենյան 5 տարով զրկվեց ծնողական իրավունքից:

Ֆենյայի սիրեկան Համլետ Գ.-ն նույնպես դատապարտվեց 12 տարի ազատազրկման:

Անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար համագյուղացի Էդիկը դատապարտվեց 5 տարի, իսկ Մամիկոնը՝ 4 տարի ազատազրկման:

Ծովիկին տարան մանկատուն: