Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
Politics

Ո՞րն է ավելի վատ` մշակութային ցինի՞զմը, թե՞ պատերազմի կոչը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ քաղաքական, դիվանագիտական ու տվյալ դեպքում հատկապես մշակութային ցինիզմը բարձրանում, հասնում է միջազգային մակարդակի, դառնում է գլոբալ սպառնալիք, որը ձեռնոց է նետում աշխարհի քաղաքական ու մշակութային երկխոսությունն ու համերաշխությունն ապահովող արժեքներին ու սկզբունքներին:

Օրերս հայտնի դարձավ, որ ՄԱԿ–ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության` ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավարի պաշտոնի համար, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրվել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Նախ փաստենք, որ համաշխարհային մշակույթի պահպանությամբ և ազգային մշակույթների երկխոսությամբ զբաղվող կառույցը ցանկանում է ղեկավարել մի երկիր, որը չափազանց հեռու է մշակույթ ասածից ընդհանրապես: Ու բազմիցս է քննադատության ենթարկվել հենց ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից` կառույցի առաջադրած սկզբունքներն ու չափանիշները ոտնահարելու համար:

Մյուս կողմից էլ, այդ պաշտոնին հավակնում է մարդ, ով ոչ միայն հայտնի է հարևանների նկատմամբ իր ռազմատենչ հայտարարություններով, այլև բացի նախկինում երգիչ լինելուց որևէ այլ առնչություն մշակույթի, առավել ևս համաշխարհային մշակույթի հետ չունի: Ու դա նաև այն դեպքում, երբ 18 տարի ղեկավարել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը: Այդ ընթացքում հասցրել է այնպես «ծառայել» մշակույթին ու մշակութային արժեքների պահպանմանը, որ նույնիսկ ԽՍՀՄ ժողովրդական երգիչ Մուսլիմ Մագոմաևը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից` հայտարարելով. «Ես չեմ ցանկանում ապրել մի երկրում, որտեղ մշակույթն այսքան երկար ու մեթոդաբար ավերվում է նման «անմշակույթ» նախարարի կողմից»:

Ժամանակակից աշխարհում, որտեղ պետությունների շահերն ու հետաքրքրությունները պարբերաբար խաչվում և հակադրվում են, մշակույթը ձեռք է բերում ևս մեկ գործառույթ` դառնալ այն «ազատականացված» գոտին, որը զերծ կլինի քաղաքական խաչաձևումներից և կդառնա ազգերի երկխոսության, ուստիև խաղաղության կերտման իրական հարթակ: Իսկ այս առումով հատկապես կարևորվում է ազգային մշակույթը, որի հիման վրա ձևավորվում է մշակութային այն բազմազանությունը, որի շնորհիվ հանդուրժողականությունը դառնում է առաջ մղող ուժ: Բայց այս ամենը Ադրբեջանին չի վերաբերվում: Ունենալով իր տարածքում և հնարավորության դեպքում դրա սահմաններից դուրս այլ ազգերի մշակույթը վերացնելու, պատմությունը աղավաղելու և աղճատելու քաղաքականություն` նրա համար ՅՈՒՆԵՍԿՕ–ի դավանած սկզբունքները ոչինչ չարժեն: Շատերը կհիշեն` 1998 թ. նույն ՅՈՒՆԵԿՍՕ–ի միջամտությամբ Նախիջևանի Հին Ջուղայի տարածքում անցկացվեց միջազգային հետաքննություն, որի շնորհիվ դադարեցվեց հայկական խաչքարերի ոչնչացումը: Բայց 2005 թ. համացանցում հայտնվեցին տեսագրություններ, որտեղ ադրբեջանցի զինվորները տեխնիկայի միջոցով ավերում և Արաքսի ջրերն էին նետում խաչքարերի կտորտանքները: Ո՞ւր էր այն ժամանակ դեռ մշակույթի նախարար Բյուլբյուլօղլին: Ինչո՞ւ չխոսեց: ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, ով պաշտպանեց սույն անձի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավարի պաշտոնում, իր խոսքում նշել է. «Նա լուրջ ձևով զգում է ցանկացած ազգային մշակույթի արժեքը»: Հին Ջուղայի միջադեպը աղաղակող վկան է այն բանի, թե նա ինչպես է «զգում այդ արժեքը»:

Եվս մեկ հանգամանք: Խաղաղության և համերաշխության կոչ անող ՅՈՒՆԵՍԿՕ–ն ցանկանում է ղեկավարել մի անձ, ով իր դիվանագիտական կարիերայի ընթացքում առավելապես աչքի է ընկել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարություններով: 2007 թ., իսկ հետո 2009–ին նա հայտատարեց, որ պատրաստ է զենքը ձեռքին ներխուժել Արցախ: Իսկ անցած տարվա ապրիլին, երբ նրա ազգակիցները լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա նախաձեռնեցին Արցախի ուղղությամբ, սպանեցին երեխաների, անդամահատեցին տարեցների, գլխատեցին զինվորների, «սոխակի որդին» ոչ միայն կոչ չարեց դադարեցնել արյունահեղությունը և հաստատել խաղաղություն, այլև հայտարարեց հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ–ի կարգախոսն է` խաղաղություն կառուցել մարդկանց գիտակցության մեջ: Այս կարգախոսի ֆոնին` նախկին երգչի ու ներկա դիվանագետի վարքը մարտահրավեր է թե՛ այդ կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին, թե՛ քաղաքակիրթ աշխարհի հոգևոր արժեքներին:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: