Շան վրա կրակողը ներկայացավ ոստիկանություն
Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Մյասնիկյան փողոցում հայտնաբերեց սատկած շուն՝ արնոտ վիճակում։ Իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանք՝ շան վրա կրակողին հայտնաբերելու ուղղությամբ։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց. Դիլիջանի 30-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։ Նա իրավապահներին ներկայացրեց որսորդական ողորկափող հրացանը, որով կրակել էր շան վրա։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ավելին՝ այստեղ