Տղամարդը կտրել է իր քիթն ու ականջներն` այլմոլորակայինի նմանվելու համար (լուսանկարներ)
Ֆրանսիացի Էնտոնի Լոֆրեդոն դաջվածքներով է պատել է իր մարմինը, կտրել քիթն ու ականջները, ինչպես նաև կիսել է լեզուն, և այդ ամենը` այլմոլորակայինի նմանվելու համար:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 32-ամյա տղամարդը քթի հեռացման համար գնացել է Բարսելոնա` Օսկար Մարկես անունով մասնագետի մոտ:
Լոֆրեդոն ստիպված է եղել մեկնել արտասահման, քանի որ Ֆրանսիայում մարմնի նման փոփոխություններն արգելված են:
«Այժմ քո շնորհիվ կարող եմ գլուխս բարձր քայլել»,- գրել է ֆրանսիացին Ինստագրամի իր էջում` դիմելով Մարկեսին:
«Ես հպարտ եմ, որ մենք դա միասին ենք արել»,- նշել է նա:
Այլմոլորակայինի արտաքին ունենալու համար Լոֆրեդոն նաև հեռացրել է ականջները: Այժմ նրա ամբողջ մարմինը` ներառյալ դեմքը, պատված է թանաքով: Ճակատի և այտերի հատվածում ֆրանսիացին իմպլանտներ է տեղադրել, նա նաև պիրսինգներ ունի հոնքերի վերևում: Լոֆրեդոն աչքերի խնձորակը սև գույն է ներկել` վտանգելով իր տեսողությունը:
Սակայն, ֆրանսիացին գոհ է իր արտաքինից և պլանավորում է շարունակել փոխել իր մարմինը:
Ավելին՝ այստեղ