Ոստիկանները 11 անգամ կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա երեխայի վրա. գնդակահարության տեսանյութը հայտնվել է համացանցում
ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որում իրավապահները 11 անգամ կրակում են աուտիզմով հիվանդ 13-ամյա տղայի վրա, հայտնում է KuTv հրատարակությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին: Տեսանյութի կադրերում երևում է, որ ոստիկանները վազում են անչափահասի հետևից , հետո պահանջում են բարձրացնել ձեռքերն ու գետնին պառկել: Դեռահասն այդ պահին հապաղում է, իսկ ոստիկանության աշխատակիցը կրակ է բացում նրա ուղղությամբ:
Հայտնի է, որ ոստիկաններին կանչել է հենց դեռահասի մայրը՝ հայտնելով, որ որդու մոտ հոգեկան պոռթկում է սկսվել և որ իրեն օգնություն է հարկավոր:
Ավելին՝ այստեղ