Facebook-ը նոր նախաձեռնություն է գործարկում` ամերիկացիներին քվեարկել դրդելու համար
Facebook-ը նոր նախաձեռնություն է գործարկում, որպեսզի խրախուսի ամերիկացիներին քվեարկել գալիք նախագահական ընտրություններում, հայտնում է AFP-ն:
Facebook-ը զանգվածային արշավ է սկսում` մարդկանց կոչ անելով այցելել վիրտուալ քվեարկության տեղեկատվական կենտրոններ, որտեղ նրանք կկարողանան իմանալ, թե ինչպես գրանցվել քվեարկելու համար, ինչպես ընտրել փոստով կամ ինչպես կամավոր աշխատել ընտրատեղամասերում ընտրությունների օրը:
Մարկետինգային արշավը կհեռարձակվի ԱՄՆ-ի խոշոր հեռուստառադիոալիքներով, ինչպես նաեւ` առցանց լրատվամիջոցներով:
Սիլիկոնյան հովտի հսկան երեքշաբթի օրը նախատեսում է մեկ ժամ տեւողությամբ ծրագիր եթեր հեռարձակել, որը կոչվում է «Vote-A-Thon 2020»: Հատուկ միջոցառում նվիրված կլինի հայտնիներին եւ հասարակական գործիչներին եւ խրախուսելու է մարդկանց գրանցվել եւ քվեարկել:
Facebook-ի գնահատականով` այն օգնել է 2.5 միլիոն մարդու գրանցվել քվեարկելու համար:
Մոտ 39 միլիոն մարդ է արդեն այցելել վիրտուալ տեղեկատվական կենտրոնները Facebook-ում եւ Instagram-ում քվեարկության համար: