Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը
Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամային պայմաններից դուրս գալու համար Միքելանջելոյի գլուխգործոցներից մեկը վաճառելու տարբերակը, գրում է Daily Mail պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Taddei Tondo մարմարե խորաքանդակի մասին է, որը փորձագետները 2017 թվականին մոտ 100 000 միլիոն եվրո են գնահատել:
Հայտնի է, որ 515-ամյա այս գլուխգործոցը Թագավորական ակադեմիային է փոխանցվել դեռևս 1829 թվականին. սա Միքելանջելոյի քանդակներից միակն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում:
Նշվում է, որ այժմ ակադեմիայի որոշ աշխատակիցներ կարծում են, որ ֆինանսական ճգնաժամից, անձնակազմի խոշոր կրճատումներից խուսափելու միակ տարբերակը այս աշխատանքը վաճառելն է:
Սակայն հայտնի է, որ նման գաղափարը ակադեմիայի ղեկավար Ռեբեկա Սոլթերը սարսափելի է համարել, իսկ մամուլի քարտուղարը, իր հերթին, հայտնել է, որ քանդակը վաճառելու որևէ մտադրություն չունեն: