Դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այ ոչ միայն սահմանից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաեւ ժողովուրդն է եւ նրա ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես ինքը կմեկնաբանի Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցությունները տապալված են, նախարարն ասաց. «Դե եթե չի բանակցում, իր համար բանակցությունները գոյություն չունեն: Բա հո ինքն իրեն չի՞ մեղադրելու: Իրականում ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:
Ավելին՝ այստեղ