Ալիևը լավ կանի՝ օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:
«Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին, որոնք բացառապես միտված են մթնոլորտի առողջացմանը, փոխվստահության ձևավորմանը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրմանը՝ որպես կարևոր հիմք բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար: Ընդ որում, Ադրբեջանի բռնապետ նախագահը պատասխանել է դիվանգիտական բառապաշարին ոչ հարիր, ներքին լսարանին ուղղված ձևակերպումներով:
Հայատյաց հայտարարություններով, ռազմատենչ ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ աչքի ընկած Ալիևը փորձում է ստեղծել բանակցային գործընթացի՝ «փակուղային» լինելու իմիտացիա: Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ էլ գործընթացի առումով: Հայկական կողմը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից՝ շեշտելով, որ չկա խնդրի ռազմական լուծում և միակ լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում: Այդուհանդերձ, մենք շեշտել ենք, որ անվտանգությունը զիջման ենթակա չէ, իսկ անհիմն, միակողմանի զիջումների մասին խոսակցությունները՝ անընդունելի:
Ավելին՝ այստեղ