30-ամյա ծննդկանի մահվան հետքերով. ինչ է սպասվում բժշկի մեղավորության դեպքում
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Սեդայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն: ԿՆոջ մահվան դեպքով ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հիվանդանոցի դիմաց լարված իրավիճակ էր։ 30-ամյա կնոջ հարազատները թույլ չէին տալիս, որպեսզի դիակը շտապօգնության մեքենայով տանեն հիվանդանոցից՝ պահանջելով նախ քննչական գործողություններ կատարել: Նրանք կասկածներ ունին, որ փորձ է արվելու բժշկի մեղավորությունը թաքցնել։
Ավելին՝ այստեղ