Մանրամասներ՝ ականի պայթյունի հետևանքով հոսպիտալացված զինծառայողի առողջական վիճակի մասին
Փակ գանգուղեղային տրավմայով Ճամբարակի առողջության կենտրոն հոսպիտալացված պայմանագրային զինծառայող Արգիշտի Կիրակոսյանը հետազոտվել և տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը: 39-ամյա զինվորականը վնասվածքը ստացել է սեպտեմբերի16-ին՝ Վահան գյուղում: «Անմիջապես տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ՝ հետագա մասնագիտական բուժումը ստանալու համար: Անհրաժեշտ էր նեղ մասնագիտական, նեյրոխիրուրգիական հետազոտություն: Գիտակցությունը պարզ էր, ուղղակի հետագա բարդություններից խուսափելու համար նպատակահարմար էր հոսպիտալ տանելը»,-ասաց Մելքումյանը: Վիրավորում ստացած զինծառայողը Ճամբարակի բնակիչ է: