Որ երկրի հետ կբացի Ռուսաստանը իր սահմանները
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրաման է ստորագրել Հարավային Օսիայի հետ սահմանը բացելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանը բացում է սահմանը Հարավային Օսիայի հետ, ինչպես նաեւ վերացնում է սահմանափակումները որոշ մասնագետների` երկիր մուտք գործելու եւ դուրս գալու համար, որոնք ներդրվել էին նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ՌԴ մուտքը եւ ելքը թույլատրվում է Ռուսաստանի նավահանգիստներում գտնվող ծովային եւ գետային նավերի անձնակազմի անդամներին: Այդպիսի մասնագետներին թույլատրվում է տեղաշարժի համար օգտագործել ավտոմոբիլային, օդային, երկաթուղային եւ ծովային տրանսպորտը: Նշվում է, որ որոշումն ընդունվել է նավերի անձնակազմի հերթափոխի հնարավորության ապահովման համար:
Ավելին՝ այստեղ