Յուլիա Տիմոշենկոն առողջացել է կորոնավիրուսից
Յուլիա Տիմոշենկոյի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները բացասական են: Նա ավարտում է թոքաբորբի բուժումը, հայտնում է Korrespondent.net-ը:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն առողջացել է կորոնավիրուսից, ուրբաթ` սեպտեմբերի 11-ին, Facebook-ում հայտնել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան:
«Յուլիա Վլադիմիրովան ստացել է COVID-19-ի ախտորոշման թեստի բացասական արդյունքները: Կորոնավիրուսը հաղթահարվել է: Նա իրեն շատ ավելի լավ է զգում: Առայժմ թոքաբորբը մնում է, բայց բուժումը լավ է ընթանում, եւ շուտով նա արդեն կվերադառնա բնականոն կյանքին եւ աշխատանքին»,- գրել է նա:
Տիմոշենկոյի` կորոնավիրուսով վարակման մասին հայտնի էր դարձել օգոստոսի 23-ին: Հաղորդվում էր քաղաքական գործչի ծանր վիճակի մասին:
Ավելին՝ այստեղ