Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

Մենք նոր ասելիքներ ունենք և պատրաստակամ ենք դրանք ի կատար ածելու. Մելիք Սաֆարյան

Պարոն Սաֆարյան, Դուք հասարակության այն ներկայացուցիչներից եք, ով այնքան էլ աչքի չի ընկել ակտիվ քաղաքական գործունեությամբ: Ինչո՞վ եք դա պայմանավորում: Ե՞րբ եք սկսել զբաղվել քաղաքականությամբ և ինչու:

Մինչ քաղաքական դաշտ մտնելը, զբաղվել եմ բիզնեսով, բայց երբ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և սկսեց ձևավորել «Ծառուկյան» դաշինքը, որոշում կայացրի այդ դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ինձ համար անչափ կարևոր էր այն հանգամանքը, որ ձևավորվող ուժը նոր է, հետաքրքիր մոտեցումներով, և նույնքան կարևոր էր նաև Գագիկ Ծառուկյանի կերպարը՝ մարդ, ում ժողովուրդն իրապես սիրում է և մարդ, ով մշտապես աջակցում է ժողովրդին: Այսօր մեր երկրի վիճակն օրհասական է, տեսնելով, որ օր օրի ամեն բան դեպի վատն է գնում, որոշեցի մտնել քաղաքականություն և կատարել մի շարք փոփոխություններ՝ երկրում կյանքի որակը բարելավելու համար:

Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքը, որն այս տարիների ընթացքում տեսել եմ, համահունչ են իմ ծրագրերին՝ կապված թե՛ երկրի տնտեսական, թե՛ այլ խնդիրների հետ։

Հասարակությանն, անշուշտ կհետաքրքրի՝ ով է Մելիք Սաֆարյանը, որ պատգամավորության հայտ է ներկայացրել: Ինչպե՞ս ինքներդ Ձեզ կբնութագրեք, ինչպիսի՞ մարդ եք Դուք:

Չեմ ցանկանա՝ ասածս ընկալվի որպես պոպուլիզմ, բայց ինձ համարում եմ ձգտող, ազնիվ, հայրենասեր: Մեծացել եմ ազնիվ, ստեղծող, արարող ընտանիքում և լինելով այդպիսի միջավայրում, դաստիարակվել եմ լավ մարդ և մարդասեր լինելու սկզբունքներով: Օրինակ ունենալով հորս՝ ձգտում են լինել նրա նման:

Չափազանց կարևոր է անձի բնութագիրը, թե ինչ մարդկային հատկանիշներով է օժտված անձը, առավելապես կարևոր է այն մարդու համար, ով հայտ է ներկայացնում՝ արժանանալու ժողովրդի վստահությանը:

Ինչո՞վ է պայմանավորված Ազգային ժողովի պատգամավոր դառնալու Ձեր ցանկությունը: Կա՞ն շեշտված գործոններ, որոնք Ձեզ մղել են այդ քայլին:

Իմ ընտրողների հետ շփումը ցույց տվեց, որ ես անելիք ունեմ, պետք է ներկայացնեմ նրանց շահերը և բարձրաձայնեմ նրանց հուզող խնդիրները՝ օրենսդիրի ամբիոնից: Իմ ընտրողների հետ հաճախակի եմ հանդիպել ու շարունակում եմ հանդիպել տարբեր ձևաչափերով: Փորձել եմ իմ ուժերի ներածին չափով օգտակար լինել մարդկանց, որևէ կերպ թեթևացնել նրանց հոգսը:

Նոր մտքերն ու գաղափարները ստիպեցին առաջադրվել և իրագործել դրանք՝ մարդկանց օգտակար լինելու համար: Նրանք այսօր հոգսաշատ ու հիասթափված են. ահա այս հանգամանքներն էլ պատճառ հանդիսացան խորհրդարանական ընտրություններում մասնակցելու:

Խոսել և խոստումներ տալ կարող են բոլորը, սակայն շատ կարևոր է դրանք իրագործելու ցանկությունն ու կարողությունը: Իմ խոսքը գործ է. այս սկզբունքն եմ որդեգրել, որով էլ առաջնորդվելու եմ:

Պարոն Մելիքյան, օրինակ, ինչ կարևորագույն հարցեր կան, որոնք պատգամավոր դառնալու դեպքում կբարձրացնեք խորհրդարանում:

Ես առաջին հերթին ներկայացնելու եմ այն օրինագծերը, որոնց ընդունման դեպքում կկարգավորվեն բանկային, հարկային համակարգերը, հնարավորություն կտրվի ՓՄՁ ոլորտի առաջխաղացմանն ու ընդլայնմանը:

Կնախաձեռնեմ այնպիսի օրենսդրական բարեփոխումներ, որոնցով աշխատավոր մարդը կկարողանա բարիք ստեղծել մեր երկրում, ստիպված չի լինի արտագաղթել, կմնա հայրենիքում ու կշենացնի Հայաստանը:

Ազգային ժողովում լինելու են օրենքներ, որոնք պաշտպանելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները: Երբեք չենք քվեարկելու օրենքների օգտին, որոնք կոտնահարեն մեր քաղաքացիների իրավունքները: Սակայն, մարդիկ հաճախ ստիպված են լինում պաշտպանվել հենց պետությունից և նրա ղեկավարներից: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանված լինեն պետության և օրենքների կողմից:

«Ծառուկյան» դաշինքում ընդգրկված են նոր և թարմ մտածելակերպով, արդիական գաղափարներով օժտված թեկնածուներ: Ձեր մուտքով խորհրդարանն ի՞նչ ձեռք կբերի:

Քաղաքական նոր իրավիճակով պայմանավորված, նոր խորհրդարանը պետք է լինի մեր պետության և ժողովրդի խնդիրները լուծող կառույց: Կարծում եմ, որ Ազգային ժողովում կհայտնվեն մարդիկ, ովքեր իսկապես ընդունելի կլինեն մեր քաղաքացիների կողմից և ի վիճակի կլինեն երկրի քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման պատասխանատվությունը վերցնելու իրենց վրա, քանի որ էապես բարձրանում է պատգամավորի աշխատանքի պատասխանատվությունը:

Ճիշտ նկատեցիք՝ «Ծառուկյան» դաշինքում ընդգրկված թեկնածուները որքան նոր և երիտասարդ դեմքեր են, նույնքան էլ նոր գաղափարներով ու մոտեցումներով են օժտված: Մենք նոր ասելիք ունենք և պատրաստակամ ենք դրանք ի կատար ածելու:

Եվ վերջում, ասացեք խնդրեմ երեք պատճառ՝ ինչո՞ւ քաղաքացին պետք է իր քվեն տա Ձեզ:

Բոլորին մտահոգում է այն՝ ինչ են տալու այս ընտրությունները մեր համաքաղաքացիներին, արդյոք կփոխվի՞ մեր երկրի քաղաքական և տնտեսական վիճակը: Շատ կարևոր է, որ նոր խորհրդարանի քաղաքական համակարգը արդյունավետ լինի, որպեսզի մեր ընտրողները նոր խորհրդարանում տեսնեն իրենց վստահության քվեն ներկայացնող պատգամավորների:

Իմ վրա զգալով շատ դժվարություններ, այժմ և հետո էլ լինելու եմ իմ հայրենակիցների կողքին՝ նրանց ցավն իմը համարելով, ամեն կերպ աջակցելու եմ նրանց անհանգստացնող խնդիրների լուծմանը: