Թերեզա Մեյը մի քանի անգամ ցնցումների մեջ է ընկել Թրամփի հետ զրույցից հետո
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներից հետո մի քանի անգամ ցնցումների մեջ է ընկել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Daily Mail-ին:
Մասնավորապես, 2017 թվականին Մեյի Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ, ԱՄՆ նախագահը հարցրել է, թե ինչու է հենց նա ղեկավարում կառավարությունը․ «Ինչո՞ւ Բորիս Ջոնսոնը վարչապետը չէ: Մի՞թե նա չէր ցանկանա ստանալ այս աշխատանքը»,-հարցրել է Թրամփը։
Ի պատասխան Մեյը ստիպված է եղել բացատրել, որ Ջոնսոնն ինքն է ետ վերցրել իր թեկնածությունը Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրությունից առաջ, որը տեղի է ունեցել Դեյվիդ Քեմերոնի հրաժարականից հետո: Միևնույն ժամանակ, վարչապետի արձագանքը չափազանց բուռն է եղել. Նա մոտ է եղել «կամ բղավելուն կամ լաց լինելուն»:
Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016-2019 թվականներին, որից հետո հրաժարական է տվել: Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրությունից հետո Ջոնսոնը դարձել է կառավարության ղեկավար, և շարունակում է մնալ իր պաշտոնում մինչ օրս: