Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Socity

Դրամահավաք լսողական խնդիրներով երեխաների համար մարզասրահ կառուցելուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 15–ին «Գլոբալ Շեյփերս Երևան» երիտասարդական կազմակերպության կողմից www.generosity.com կայքում օնլայն դրամահավաք է մեկնարկել։ Դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը Երևանի՝ լսողական խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում մարզասրահ կառուցելուն կուղղվի:
«Ուժեղ երեխաներ, պայծառ ապագա» անունը կրող նախաձեռնության նպատակը Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում մարզասրահ կառուցելն է։ Ծրագիրը հնարավորություն կտա լսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին՝ ձևավորել ակտիվ և առողջ կենսակերպ, մասնակցել նախապես մշակված ֆիզիկական ակտիվության ծրագրին, որը կնպաստի նրանց զարգացմանը, ստանալ համապարփակ գիտելիքներ ֆիզիկական վարժանքների կարևորության մասին, դարձնել ֆիզիկական ակտիվությունը իրենց առօրյայի բաղկացուցիչ մաս։ Դարձնելով ֆիզիկական ակտիվությունը իրենց կենսակերպի անբաժան մաս՝ երեխաները ավելի մեծ հնարավորություն կունենան վարելու առողջ և ուրախ կյանք՝ խուսափելով ավելորդ քաշից, ձեռք բերելով նոր գիտելիքներ և ինքնավստահություն։
Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը գտնվում է Նորքի այգիներում և միակն է Հայաստանում, որտեղ գործում է 12–ամյա միջնակարգ կրթություն խուլ կամ լսողական խանգարումներ ունեցող երեխաների համար։ Դպրոցը հնարավորություն ունի ընդունելու 350 աշակերտ՝ տալով նրանց համապարփակ գիտելիքներ, սովորեցնելով ժեստերի լեզուն, տարբեր արվեստներ և արհեստներ։ Դպրոցում այս պահին սովորում է 130 երեխա՝ 5–18 տարեկան։
Աշխարհն ավելի լավը դարձնելու նշանաբանով առաջնորդվող «Գլոբալ Շեյփերս Երևան»–ը դրամահավաքի արդյունքում հավաքված գումարով պատրաստվում է վերանորոգել դպրոցի երկու սենյակ և լսողության խնդիրներ ունեցող երեխաների առողջության ամրապնդմանը նպաստող մարզասարքեր տեղադրել այդտեղ։
Դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ լսողական խանգարում ունեցող երեխաների համար շատ կարևոր է մարզասրահ ունենալը։
«Լսողության խնդիր ունեցող մարդկանց մոտ թոքերը թույլ են զարգացած։ Մարդու թոքերը մարզվում են նաև խոսելու ընթացքում։ Իսկ լսողության խնդիր ունեցող մարդկանց մոտ թոքերը փոքր են։ Նրանք պետք է անընդհատ մարզվեն, որպեսզի թոքերը լինեն ֆորմայի մեջ։ Այս աջակցությունը մեզ շատ անհրաժեշտ է»,– ասաց նա։
Դպրոցի սաները բազմաթիվ սպորտային հաջողություններ ունեն։ Դպրոցում գործում են ըմբշամարտի և ֆուտբոլի խմբակներ, և ըմբիշների հավաքականը 2015 թ. դարձել է աշխարհի, իսկ 2016 թ.՝ Եվրոպայի չեմպիոն։
Անցած երկու օրերի ընթացքում 48 նվիրատուի կողմիվ հավաքվել է 1866 ԱՄՆ դոլար։ Մարզասրահի վերանորոգման համար անհրաժեշտ է 10 հազար ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է դրամահավաքի միջոցով հավաքել 5 հազար 200 ԱՄՆ դոլար, բայց դրամահավաքի ավարտից հետո հավաքված գումարը կկրկնապատկվի։ Գումարի երկրորդ կեսը հատկացնելու է դոնոր կազմակերպություն, որի անունը «Գլոբալ Շեյփերս Երևան» կազմակերպությունը դեռևս գաղտնի է պահում։
«Գլոբալ Շեյփերս Երևան»–ը ստեղծվել է 2012 թ. և հանդիսանում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորում»–ի (World Economic Forum) նախաձեռնությունը, որը գործում է աշխարհի շուրջ 453 քաղաքներում և ունի ավելի քան 5964 անդամներ ողջ աշխարհում: Այն իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքով հիմնված, ոչ քաղաքական, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է։
Դրամահավաքին կարելի է միանալ հետևյալ հասցեով՝ www.generosity.com/sports–fundraising/strong–kids–bright–future։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: