Պատմական անկում. Apple-ի արժեքը մեկ օրում ընկել է 180 մլրդ դոլարով
Սեպտեմբերի 3-ին ամերիկյան Apple ընկերության շուկայական գինը ընկել է 180 միլիարդ դոլարով կամ 8%-ով, ինչն օրվա կտրվածքով ամենախոշոր անկումն էր, որը երբևե գրանցվել էր ընկերության պատմության մեջ, գրում է Daily Mail պարբերականը:
Արժեթղթերն ամենամեծ անկումն են գրանցել մարտ ամսից սկսած այն բանից հետո, երբ ներդրողները հրաժարվել էին այնպիսի տեխնիկական հսկաների բաժնետոմսերից, ինչպիսիք են Facebook-ն ու Apple-ը:
Օրվա ընթացքում կտրուկ անկում են գրանցել բոլոր երեք ինդեքսները:
Dow Jones արտադրական ինդեքսը ընկել է 2,8%-ով` հասնելով 28 292,73-ի:
Դրանից մեկ օր առաջ այն փետրվարից սկսած առաջին անգամ գերազանցել էր 29 000-ը:
S&P 500 ինդեքսը ընկել է 125,78 կետով` հասնելով 3 455,06-ի: Բարձր տեխնոլոգիական Nasdaq-ը անկում է գրանցել 598,34 կետով` հասնելով 11 458, 10-ի:
Օգոստոսին Apple-ը դարձել էր առաջին ամերիկյան կազմակերպությունը, որի շուկայական արժեքը կազմել է 2 տրիլիոն դոլար: