Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
uncategorized

Մարգինալ քարոզարշավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուրջ երկու շաբաթ է Հայաստանը գտնվում է նախընտրական թոհուբոհի մեջ։ Մինչ նախընտրական քարոզչության մեկնարկը ենթադրվում էր, որ մենք կունենանք գերքաղաքականացված և ինչ–որ տեղ կատաղի մրցակցություն, սակայն ինչպես ցույց են տալիս նախընտրական քարոզչության երկու շաբաթները, առավել մարգինալ քարոզարշավ դժվար է պատկերացնել։ Որպես կանոն հայաստանյան նախընտրական քարոզարշավը հեղեղված էր լինում քննադատություններով, ուղղակի ու անուղղակի բանավեճերով, անգամ հակաքարոզչությամբ և սև քարոզչությամբ, որոնք գոնե սրություն էին հաղորդում ամբողջ գործընթացին։
Նշվածներից որևէ մեկին ըստ էության մենք ականատես չենք լինում ներկայում ընթացող քարոզարշավում։ Հետաքրքիրն այն է, որ իշխանության կուսակցությունը լիովին հրաժարվել է իր մրցակիների հետ որևէ շփումից և գրեթե հրաժարվում է և հրապարակային և որևէ այլ ձևաչափով բանավեճ քննարկումների հրավերներից։ Այս փաստն արդեն իսկ նախընտրական քարոզարշավին զրկում է առնվազն հետաքրքրականությունից և արդյունքում միակ սենսացիաները քարոզարշավի ընթացքում մնում են տարբեր միջադեպերն ու ծեծկռտուքները։
Որքան էլ տարօրինակ է, հենց վերջիններս էլ որոշում են քարոզարշավի իսկական որակը, քանի որ եթե չկա քաղաքական բանավեճ, եթե չկա քաղաքական մրցակցություն հանրային հարթակներում, ապա բնականաբար հանրությունը սկսում է առավել մեծ ուշադրություն դարձնել անէական դրվագների և կեղծ սենսացիաների վրա։
Հետաքրքիր է նշել նաև, որ ներկա քարոզարշավը առավելապես զուսպ բնույթ է կրում, քանի որ եթե համեմատենք 2012–ի խորհրդարանական ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավի հետ, ապա պետք է արձանագրենք, որ հսկայական տարբերություն կա քաղաքական ելույթների շեշտադրության և տոնայնության մեջ։ Այսօր մենք գրեթե չենք հանդիպում իշխանության սուր քննադատությունների, չենք հանդիպում քաղաքական մրցակիցներին մերկացնող կամ մերկացնելու միտում ունեցող հայտարարությունների, ինչը բնորոշ էր 2012–ին։
Մի կողմից այս իրավիճակը հույս է ներշնչում, որ հայաստանյան իրականության մեջ վերջապես հնարավոր է դառնում առանց վիրավորանքների մակարդակի քաղաքական մրցակցությունը, մյուս կողմից սակայն դա բերում է հասարակության որոշակի անտարբերության։ Սա բավական լուրջ խնդիր է, որի պատասխանատուն, ի դեպ, առավելապես արմատական ընդդիմադիր ուժերն են, որոնք տարիներ շարունակ հասարակությանը կերակրելով «Ռեժիմը խուճապի մեջ է» ձևակերպումներով, ներկայում արդեն հասկացել են, որ նման հայտարարություններով մարգինալացել են, սակայն դեռևս համապատասխան հետևություններ չեն արել և առավել ընդունելի պլատֆորմ այդպես էլ չեն ձևակերպում։ Արդյունքում ամբողջ քարոզարշավը ստանում է գործի բնույթ։
Մյուս կողմից այս իրավիճակը ունի նաև դրական կողմեր, քանի որ նախընտրական տրամադրությունները քաղաքական ուժերի կողմից չեն շահարկվում հասարակության մեջ լարվածություն ստեղծելու և ճամբարների բաժանելու համար, որը ծանր հետևանքներ է ունենում արդեն հետընտրական շրջանում ընդհանուր հասարակական մթնոլորտում։ Այս տեսանկյունից թերևս կարող ենք նշել, որ ատելության վրա հիմնված քարոզչության գրեթե բացակայությունը արդեն իսկ գնահատելի իրողություն է հայաստանյան քաղաքական իրականության համար։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: