Կոլումբիայում բացվել է Հարավային Ամերիկայի ամենաերկար ճանապարհային թունելը
Կոլումբիայում բացվել է Հարավային Ամերիկայի ամենաերկար ճանապարհային թունելը, որը ստացել է Tunel de la Linea անվանումը, հայտնում է Reuters-ը: Թունելի կառուցման աշխատանքները տեւել են ավելի քան տասը տարի:
8.65 կմ թունելը նպատակ ունի կրճատել Բուենավենտուրա նավահանգստային քաղաքից երկրի կենտրոն բեռներ տեղափոխելու ժամանակը եւ ծախսերը:
Թունելի նախագիծն ավելի քան 1 տրիլիոն պեսո է արժեցել (մոտ 270 միլիոն դոլար):