Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California
World

Կանխատեսում. ԱՄՆ ազգային պարտքը հաջորդ տարի կգերազանցի երկրի տնտեսության ծավալը

Սպասվում է, որ հաջորդ տարի ԱՄՆ ազգային պարտքը կգերազանցի երկրի տնտեսության ծավալը, չորեքշաբթի օրը հաղորդել է Կոնգրեսի Բյուջետային վարչությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վերջին անգամ դաշնային պարտքը գերազանցել էր ՀՆԱ-ն 1946 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո: Եթե այս իրավիճակը կրկնվի, ԱՄՆ-ը կմտնի այն երկրների փոքր խմբի մեջ, որի պարտքային բեռը գերազանցում է իրենց տնտեսության ծավալին, որի մեջ, մասնավորապես, մտնում են Ճապոնիան, Իտալիան եւ Հունաստանը:

Վարչության կանխատեսումներով՝ որ այս տարի դաշնային բյուջեի դեֆիցիտը կկազմի 3,3 տրիլիոն դոլար՝ ավելի քան երեք անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Այս դեպքում դեֆիցիտի ծավալը, որպես ՀՆԱ-ի տոկոս, նույնպես ռեկորդային կլինի 1945 թվականից ի վեր:

Աճը հիմնականում կապված է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների հետ, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի անկմանը, մինչդեռ Կոնգրեսը տրիլիոնավոր դոլարներ է ծախսում տնտեսությունը կայուն պահելու համար:

Թեեւ երկրորդ եռամսյակում տնտեսությունը կտրուկ կրճատվել է, անկումը դեռ ավելի վատ կլիներ, եթե չլիներ պատմական հարկաբյուջետային աջակցությունը, ասում են տնտեսագետները:

Բայց պարզ է դառնում, որ ավելի շատ դաշնային օգնություն է անհրաժեշտ: Վերջին երկու շաբաթներից յուրաքանչյուրում ավելի քան մեկ միլիոն մարդ գործազրկության նպաստ ստանալու նոր հայտեր է ներկայացրել, իսկ գործազրկության մակարդակը մնում է 10 տոկոսից բարձր՝ ավելին, քան Մեծ ռեցեսիայի ցանկացած ժամանակ:

Կոնգրեսի մշակած օգնության շատ ծրագրեր ավարտվել են: Երկու կուսակցությունների օրենսդիրները առաջարկել են ծախսերի նոր փաթեթներ, սակայն նրանց միջեւ բանակցությունները փակուղի են մտել: Դեմոկրատներն առաջարկում են 3 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթ, մինչդեռ հանրապետականները ցանկանում են ծախսերը սահմանափակել մեկ տրիլիոնով:

Կոնգրեսի Բյուջետային վարչության կանխատեսումը ենթադրում է, որ ընթացիկ քաղաքականությունը կմնա անփոփոխ, եւ եկամուտների ու ծախսերի հետ կապված նոր օրենքներ չեն ընդունվի:

ԱՄՆ-ի ազգային պարտքն աճում էր նույնիսկ մինչ համավարակի սկիզբը: Վերջին տասնամյակի ընթացքում այն ավելացել է տրիլիոնավոր դոլարներով, ինչը մեծապես պայմանավորված է Մեծ ռեցեսիայով, որը, շատ տնտեսագետների կարծիքով, անհրաժեշտ էր տնտեսությունը խթանելու համար:

«Կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է ծախսել այնքան, որքան անհրաժեշտ է ռեցեսիան նվազագույնի հասցնելու եւ տնտեսությունը կայուն պահելու համար»,- ասել է Մանհեթենի պահպանողական ինստիտուտի քաղաքական հետազոտությունների ավագ գիտաշխատող Բրայան Ռիդլը: «Բայց պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճը միանգամայն անկայուն իրավիճակ է, նույնիսկ եթե տոկոսադրույքները մնում են ցածր»:

Ռիդլի գնահատականով՝ պարտքերի տոկոսադրույքների ծախսը կսպառի դաշնային բյուջեի ավելի մեծ մասը՝ հաջորդ տասնամյակի ավարտին տարեկան հասնելով 1 տրիլիոն դոլարի: