Հզոր պայթյուն՝ Կիպրոսի բիզնես-կենտրոնում
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում պայթյուն է որոտացել: Ոստիկանությունը չի բացառում, որ շինության ներսում պայթուցիկ է դրված եղել: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Պատահարը տեղի է ունեցել Լիմասոլում վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 7:45 րոպեին: Պայթյունը տեղի է ունեցել շինության ներսում:
Ինչպես հաղորդել է Կիրպոսի լրատվական գործակալությունը, դեպքի վայր են ժամանել հրշեջներ և ոստիկաններ: Բռնկված հրդեհի պատճառով դադարեցվել է այդ շրջանի երթևեկությունը: Հրշեջները փորձում են մարել կրակել:
Ինչպես նշվում է, պայթյունը մեծ հզորություն է ունեցել, այն տեղի է ունեցել 6-հարկանի բիզնես-կենտրոնում, որն ապակուց և բետոնից է կառուցված եղել: Բիզնես-կենտրոնում գրասենյակներ և խանութներ կան: Առաջին հարկին պայթյունը մեծ վնասներ է հասցրել: