Արցախում մինչև 2022թ. կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ. Հարությունյան
Արցախում մինչև 2022թ. կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ: Այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արդեն վաղվանից 7 օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք 3G համակարգ, իսկ 4G համակարգի ներդրում Ստեփանակերտում և մյուս խոշոր բնակավայրերում նախատեսվում է արդեն մյուս տարի»,- ասաց Հարությունյանը:
Նախագահը հավելեց, որ իջեցվելու են նաև բջջային կապի սակագները:
«Հունվարի 1-ից լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսից, իսկ 2022թ. ունենալու ենք Հայաստանի գներին համապատասխան կապ»,- նշեց Արայիկ Հարությունյանը: