Հայտնի ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով...
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է նրա ներկայիս ակումբի՝ «Ռեալ Սոսյեդադի» կայքը: Սիլվան մեկուսացված է: 34-ամյա խաղացողը հիվանդության ախտանիշներ չունի: Դավիդ Սիլվան, ով նախկինում հեռացել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիից», օգոստոսին ակումբի հետ պայմանագիր էր կնքել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Սիլվան Իսպանիայի հավաքականում 2010-ին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2008-ին և 2012-ին՝ Եվրոպայի չեմպիոն:
Ավելին՝ այստեղ