Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Socity

«Եկավ, հաղթեց, գնաց». Հաց Բերողի մահվան գույժի ֆեյսբուքյան արձագանքները

Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Վերջինս օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից՝ 25-օրյա հացադուլից հետո: Սակայն նրա առողջական վիճակը նորից բարդացավ, հիվանդանոցում երեկ գիշերը վիրահատության ենթարկվեց, սակայն` ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չհաջողվեց:

«Հաց բերողի» մահվան գույժը անմիջապես տարածվեց համացանցում: Հազարավոր քաղաքացիներ արձագանքել են այս ցավալի լուրին: Ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքները: 

***

Կարպիս Փաշոյան.

«Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ հաց բերող Արթուր Սարգսյանը: Իշխանությունները դանդաղ սպանեցին այդ մարդուն: Ննջես խաղաղությամբ, «Հաց բերող» ջան»:

Խաչիկ Աբրահամյան.

«Բարի անուն, բարոյական խրատ թողեց ու գնաց»։

Սամվել Արամի Հայրապետյան.

«Արթուր Սարգսյան «Հաց Բերող»... Մարդ, ով չպետք է ծնվեր մեր օրերում, քանի որ 21-րդ դարում չեն ընդունում այդպիսի մարդկանց: 21-րդ դարը կեղծիքի, ստի, թալանի դար է։ Հաց Բերողը ծնվել և ապրել է սխալ ժամանակներում, սխալ երկրում... Հաց Բերողը մահացավ հանուն իր պատկերացրած Հայաստանի, հանուն ազատության, հանուն ճշմարտության, հանուն իր անկոտրուն տեսակի... Հաց Բերողին պետք է դասել բոլոր ժամանակների ամենամեծ մարդկանց կողքին, որոնք կռվել, պայքարել և մահացել են հանուն նույն գաղափարների։ Հաց Բերողը իր մահով ավելի ու էլ ավելի սերմանեց մեր մեջ հայրենասիրություն։

21-րդ դարում շատ քիչ կհանդիպենք քայլող լեգենդների, Արթուրը նրանցից մեկն էր։ Մեկ մեկ Արթուրի մասին մտածելուց ինձ թվում էր մտածում եմ ինչ որ նախնադարյան ասպետի մասին, ախր շատ պարզ էր, շատ մաքուր, շատ անկեղծ, շատ ժպիտով.... Հաց Բերողը մահացավ, քանի որ նրան սպանեցին դանդաղ... շատ դանդաղ...
Հաց Բերողը պետք է ապրեր այն ժամանակներում, երբ դեռ կար մարդկություն, երբ դեռ գնահատվում էր գաղափար ասվածը։ Գնաս խաղաղությամբ Հաց Ախպեր, եկար, հաղթեցիր, գնացիր»:

Արմինե Մարտիրոսյան.

«Մենք բոլորս ՀԱՑ ԲԵՐՈՂ պետք է լինեինք. ուշացանք»:

Հարություն Մնացականյան.

«Հաց բերողը մահացավ, ափսոս էր շատ, ինձ թվում է նա մեր պատմության մեջ կմնա որպես բարության, մարդասիրության և կարեկցող ընկերոջ սիմվոլ»։

Գրիշա Վիրաբյան.

«Լավագույն ու ազնիվ տղան հեռացավ»:

Արփենիկ Մարության.

«Մարդասպաններ, ուրիշ ոչինչ»:

Արուս Հարությունյան.

«Դանդաղ ու աստիճանաբար իշխանությունը մահվան հասցրեց հաց բերողին: Հանգչես խաղաղությամբ, հաց բերող»:

Ալբերտ Նաջարյան.

«Հաց Բերողը մահացավ... շատ ցավալի է: Արթուրի մահը Սերժիկի ու էս կեղտոտ իշխանությունների խխճին է , դա տենց է: Իրոք, շատ ցավալի է... մի տեսակ ոնց որ ամեն մեկս մեզ հարազատ մարդ ու իդոլ կորցրեցինք էսօր»:

Լևոն Բարսեղյան.

«Եկավ, հաղթեց, գնաց»:

Անահիտ Գրիգորյան.

«ՆԵՐԻՐ մեզ, մենք դեռ շատ հաց պիտի ուտենք,որ հասկանանք, կամ էլ ոչ, ՔՈ տարած ՀԱՑԻ ԳԻՆԸ»:

Գոհար Գոգա.

«Արթուրը մարդու հերոս տեսակն էր, ազգային հերոս ազգի նվիրյալ. Հանգչիր խաղաղուրյամբ, որովհետև ազգդ մեծ ցավով սգում է կորուստդ. ԴՈՒ ԿՄՆԱՍ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ՀԱՎԵՐԺ»:

Տիրայր Ղահրամանյան.

«Մեր Հաց բերողը մահացավ։ Նրա մահը այս իշխանության ղեկավարման հետևանք է։ Բայց դեռ այսքանից հետո բազմաթիվ 30 կոպեկով հոգի վաճառողները շարունակելու են սպասարկել սերժին ու իր հանրապետական կուսակցությանը»:

Կարինե Հարությունյան.

«Հաց եմ բերել տղերք, խղճիս վարձն եմ բերել»:

Գոհար Սիմոնյան.

«Հաց տանողը մահացավ: Մենք ողջ ըլնենք մեր էրեխեքի գլխին...
Հ.Գ. Ծռերին չեմ պաշտպանել, այո՛, որովհետև համարում եմ, որ վիշապին մորթողն ինքն է վիշապ դառնում, բայց նաև չեմ դադարի ասել, որ նրանց էնտեղ են դանդաղ սպանում, էս խեղճին էստեղ սպանեցին»:

Աննա Մնոյան.

«Բոլորս մահացանք Հաց Բերողի հետ: Սրանք սպանեցին նաև մեզ…»:

Հովիկ Չարխչյան.

«Հաց բերողը չմահացավ, հաց բերողին սպանեցին»:

Արմեն Գևորգյան.

«Հաց բերողին սպանեց Սերժը... Արթուր Սարգսյանի մահը քաղաքական սպանություն է»։

Եվա Ադամյան

«ՀԱՑ ԲԵՐՈՂԻ սպանությունը պետք է միավորի բոլոր նրանց, ովքեր իսկապես դեմ են իշխող մարդատյաց կլանին: ՀԱՑ ԲԵՐՈՂը պետք է սրանցից ազատվելու փարոս դառնա»:

Էդգար Գասպարյան.

«Ո՞վ ասաց՝ միայն հացիվ,
Ո՞վ ասաց՝ հացն է պակաս․․․
Նա փորձեց հացից բացի,
Հացի հետ կյանք տալ ու դաս,
Երբ չկար ապրելու ուժ
Մեռնելու համար անգամ,
Երբ կյանքը ուխտադրուժ,
Երբ կյանքը մուժ ու տարտամ,
Բառերից, խոսքերից զատ
Էլ ոչինչ չուներ տալու․
Նա փորձեց ապրել ազատ՝
Ապրելուն հավատալով։
Հաց Բերողին
Գարեգին Միսկարյան

Սեմ Իսրայելյան.

«Նա ամենավտանգավորն էր, նրա Մարդ կերպարը չէր կարող տեղ ունենալ այսօրվա Հայաստանում»:

Արմեն Մկրտչյան.

«Մեր գաղջ կյանքում եզակի լուսավոր կետեր են լինում, ու էդ կետերից մեկը՝ մեր հաց ախպերը մահացավ, սպանվեց արնախում ռեժիմի ձեռքով»:

Տաթև Խաչատրյան.

«Դատախազություն, հիշում ե՞ք ձեր հայտարարությունը՝ Սարգսյանին կրկին կալանավորելիս: Ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա.Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:

Փակեք դատախազությունը գնացեք տուն»: