Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for All
Legal

Ինչ կապ կա «օրենքով գողերին» բռնելու և ՔԿՀ-ներում կատարված գործողությունների միջև

Դեռևս մեկ տարի առաջ իշխանությունները հայտարարեցին, որ պայքարում են «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների և ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, վերջին շրջանում հատկապես, իրավապահ համակարգը ակտիվ պայքար է սկսել և մեծ թափով լծվել է գործին: Մասնավորապես, վերջին 10 օրվա ընթացքում օրենքով գողերի բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու բազմաթիվ դեպքեր եղան, որոնց թվում են Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականվամբ հայտնի, Արտյոմ Կանևսկոյը, Ալեքսանդր Մակարյանը՝ «Գող Ալո»-ն, Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու Արթուր Սեդրակյանը՝ «Տիզ»-ը, Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գևորիկ»-ը և այլք: 

Այս երևույթը կապվում է նաև օրեր առաջ «Նուբարաշեն», «Արմավիր», «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում կատարված հատուկ գործողությունների հետ, հատկապես, որ պաշտոնական հաղորդագրություններում նշվում է՝ ազատության մեջ գտնվող քրեական ենթամշակույթ կրող անձանց կողմից ՔԿՀ-ներում պահվող անձանց նկատմամբ իրականացվել է վերահսկողություն:  

Արդյոք այս երևույթները կապ ունեն իրար հետ և ինչով է պայմանավորված ՔԿՀ-ներում գործողություններ իրականացնելիս՝ հատուկ ջոկատայինների ներգրավվածությունը, եթե միայն իրեր, առարկաներ հայտնաբերելու համար են իրականացվել գործողությունները, ՔԿՀ աշխատակիցները բավարար չէի՞ն դրա համար՝ ԼՈՒՐԵՐ.com-ի այս և թեմային վերաբերող այլ հարցերի Արդարադատության նախարարությունից հրաժարվեցին պատասխանել՝ հայտնելով, որ դրանց վերաբերյալ մեկնաբանություն չունեն անելու և նախարարն ու մամուլի խոսնակն իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են ու ավելացնելու ոչինչ չունեն:

Սակայն դատելով Արդարադատության նախարարի ֆեյսբուքյան գրառումներից, թե «քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքն աշխատում է և այս օրերին իրականացված գործողությունները դրանց ապացույցն են, ըստ էության կարելի է ենթադրել, որ իրավամբ այս երկու իրադարձություններն իրար հետ կապ ունեն և իշխանությունը, ինչպես քրեական տարրեր ունեցող անձանց, այնպես էլ ՔԿՀ-ներում պահվող անձանց զսպելու կամ ճնշելու միջոցներ է կիրառում: Բացի այդ, նաև ակնհայտ է, որ իշխանությունը հետագայում լուրջ դժվարություններ կունենա օրենքը կիրառելիս և, դա պակաս վտանգավոր չէ հեղափոխականների համար: Չէ՞ որ նրանցից շատերը երկրում ունեն մեծ ռեսուրսներ և հնարավոր է հույս կապեն և աջակցեն քաղաքական ընդդիմադիրներին:

Ավելին՝ այստեղ