Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ևս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 24-ին, կազմել է 485.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 574.20 դրամ (աճել է 1.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.94 դրամ (նվազել է 1.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6. 54 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 418.89 դրամ, ոսկի՝ 30,022.07 դրամ, պլատին՝ 14,041.03 դրամ:
Ավելին՝ այստեղ