Տիմոշենկոն ծանր վիճակում է, նրան միացրել են ԹԱՕ սարքին
Կորոնավիրուսով հիվանդացած «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Քաղաքական գործչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքին։ Վկայակոչելով սեփական աղբյուրներին՝ այս մասին հայտնել է «ՌԲԿ-Ուկրաինան»։
Հաղորդվում է, որ Տիմոշենկոյի ջերմությունը 39 աստիճանից չի իջնում։ Տիմոշենկոյի դստեր՝ Եվգենյայի, եւ փեսայի՝ Արթուր Չեչյոտկինի մոտ, որոնք նույնպես վարակվել են կորոնավիրուսով, հիվանդության ընթացքը թեթեւ է։
Տիմոշենկոյի հիվանդության մասին հայտնի էր դարձել օգոստոսի 23-ին։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել էր Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Մարինա Սորոկան, որը հավելել էր, որ քաղաքական գործչի վիճակը գնահատվում է ծանր։
Այսօրվա դրությամբ հայտնի չէ, թե Տիմոշենկոն կոնկրետ որտեղ եւ երբ է հիվանդացել։ Հայտնի չէ նաեւ, թե նա որտեղ է բուժում ստանում։
Ավելին՝ այստեղ