Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Economy

Երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ անկումը տարեկան կտրվածքով կազմել է 13,7 տոկոս․ Վիճկոմիտե

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ անկումը տարեկան կտրվածքով կազմել է 13,7 տոկոս։ Այս մասին վկայում են Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ շուկայական գներով կազմել է 1,270 տրլն դրամ, ինչը առաջին եռամսյակի ցուցանիշները գերազանցում է 0,4 տոկոսային կետով։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել էր 1,268 տրլն դրամ, ինչը չնայած եւ 3,9 տոկոսով գերազանցել է 2019 թվականի առաջին եռամսյակի նույն ցուցանիշները, բայց նախորդ եռամսյակի համեմատությամբ գրանցվել է 38,7 տոկոսով զգալի անկում։ Այսպիսով՝ առաջին կիսամյակի արդյունքներով ՀՆԱ անկումը տարեկան կտրվածքով ընդհանուր կազմել է շուրջ 7,07 տոկոս։

Երկրորդ եռամսյակի արդյունքներով ՀՆԱ 10,8 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, նույնքան՝ մեծածախ եւ մանրածախ առեւտրին, 12,6 տոկոսը՝ վերամշակող արդյունաբերությանը։ ՀՆԱ ծավալում շինարարության բաժինը կազմել է ընդամենը 4,8 տոկոս, հյուրանոցային բիզնեսի եւ հանրային սննդի բաժինը՝ ընդամենը 0,7 տոկոս։ Համեմատության համար՝ ՀՆԱ-ում վերոհիշյալ 2 ոլորտների բաժինը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով կազմել է համապատասխանաբար՝ 6,1 տոկոս եւ 2,4 տոկոս։ ՀՆԱ-ում համապատասխանաբար՝ 0,2 եւ 0,4 տոկոսով մեծացել են գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության բաժինները։

ՀՆԱ-ի կառուցվածքը փոփոխություններ է կրել նաեւ ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, ինչպես նաեւ անշարժ գույքի հետ կապված գործունեության բաժնի մասով։ Այսպես՝ եթե 2019 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ում ֆինանսական եւ ապահովագրական գործունեության բաժինը կազմում էր 6,0 տոկոս, ապա այս տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով մեծացել է եւ կազմել 7,8 տոկոս։ Անշարժ գույքի գործարքների հատվածում հակառակ իրավիճակն է՝ 2019 թվականի անցյալ եռամսյակի արդյունքներով 8,3 տոկոսից ՀՆԱ-ում բաժինը կրճատվել է մինչեւ 6,7 տոկոսով կամ 1,6 տոկոսային կետով։

2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 429.4 հազար դրամ կամ 886 դոլար, ինչը առաջին եռամսյակի նույն ցուցանիշը գերազանցում է 113 դոլարով, սակայն զգալիորեն ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այսպես՝ 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է շուրջ 500,3 հազար դրամ կամ 1040 դոլար։