ԱՄՆ-ն և Չինաստանը հայտարարել են առևտրային գործարքի առաջին փուլում գրանցած առաջընթացի մասին
ԱՄՆ-ն և Չինաստանը հայտարարել են չին-ամերիկյան առևտրային գործարքի առաջին փուլի իրականացման հարցում առաջընթացի մասին՝ ընդգծելով հաջորդ քայլերի պատրաստակամության մասին: Այս մասին ասված է առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի՝ օգոստոսի 24-ին հրապարակված մամուլի տեղեկագրում։
Նշվում է, որ հայտարությունն արվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի և ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի մասնակցությամբ հեռախոսազրույցից հետո։
«Երկու կողմերն էլ առաջընթաց են տեսնում և հակված են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համաձայնագրի հաջողությունն ապահովելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ չինական ԶԼՄ-ների` բանակցության մասնակիցները նաև որոշել են առևտրային գործարքի առաջին փուլի իրականացման համար համատեղ ջանքերով անհրաժեշտ պայմաններ ստեղծել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ Միացյալ Նահանգներն ինչ-որ պահի կարող է ընդհանրապես դադարեցնել Չինաստանի հետ բիզնեսը:
«Դուք հարցնում եք ինձ՝ պատրաստ կլինե՞մ արդյոք բաժանել ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունները և բիզնես չվարել Չինաստանի հետ: Դա շատ հետաքրքիր հարց է, որովհետև մինչև հիմա մենք ոչինչ չենք ստացել Չինաստանից, միայն գումարներ ենք կորցրել»,- ասել էր Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նրանք մեզ հետ սխալ են վարվում: Ես կմտածեմ այդ մասին»,- հավելել էր նախագահը: