Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

«Սա պետություն է, Սերժ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին Ջրառատ գյուղում արձակված կրակոցների առաջամարտիկ Լեռնիկ Երանոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ Սարի թաղի դեպքերի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա նռնակ նետելով, ինչպես պարզվեց, վերականգնվել է իր պաշտոնում:

Ավելին՝ ոստիկանության լրատվական բաժնից պարզեցինք, որ ՀՔԾ–ն, քննելով Սարի թաղի ու Խորենացի փողոցի գործողությունների ժամանակ ոստիկանների կողմից ոչ համաչափ ուժ կիրառելու գործը, գտել է, որ ո՛չ Լեռնիկ Երանոսյանի, ո՛չ Խորենացի փողոցում քաղաքացիներին սեռական բնույթի հայհոյանքներ տվող Լևոն Երանոսյանի գործողությունների մեջ հանցակազմ չկա: Սա այն դեպքում, երբ Լևոն Երանոսյանն անմիջականորեն ղեկավարում էր ոստիկանության գործողությունները, իսկ Լեռնիկ Երանոսյանն անձամբ նռնակ էր նետում խաղաղ ցուցարարների ու լրագրողների վրա: Այդ գործողությունների արդյունքում 16–ամյա պատանին կորցրեց աչքը, լուրջ այրվածքներ ստացան ու տուժեցին բազմաթիվ քաղաքացիներ ու լրագրողներ, ու այժմ մոտ 70 հոգի բանտում է:

Ուշագրավ է նաև, որ հենց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով անցյալ տարվա օգոստոսի 5–ին «դադարեցվեցին ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները», իսկ այժմ ոստիկանությունից պնդում են, որ լիազորությունները ընդամենը կասեցվել էին: «Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները կասեցված են եղել, նա ազատված չի եղել աշխատանքից, ընդամենը իր գործունեությունը կասեցված է եղել: Հիմքը այն է եղել, որ ինքը ՀՔԾ–ում գործով որպես վկա է եղել, ընդամենը էդ է եղել, ու կասեցումից դուրս է եղել: Հետագայում, քանի որ ինքը վկայի կարգավիճակ ուներ, վերականգնվեց իր գործունեությունը»,– «Փաստին» ասացին ոստիկանությունից: Ի դեպ, Լեռնիկ Երանոսյանը նախկինում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված է եղել:

Երեկ «Ազատության» հետ զրույցում Ջրառատում հրազենային վիրավորում ստացած 26–ամյա Հակոբ Մելքոնյանի հայրն ասել է, թե Լեռնիկ Երանոսյանն անձամբ է ատրճանակն ուղղել իր մյուս տղայի վրա՝ ստիպելով ծնկի գալ: Մեր հարցին, թե հնարավոր է Ջրառատի դեպքերի առթիվ ևս կասեցվեն Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները, ոստիկանությունից նման պատասխան տվեցին. «Երբ որ կունենանք հրաման, կիմանաք»:

Հիշեցնենք, որ տարեմուտին նախագահ Սերժ Սարգսյանը «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ շնորհեց Խորենացի փողոցում քաղաքացիներին անձամբ սեռական բնույթի հայհոյանքներ տվող ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին: «Ա1+»–ը Խորենացիում նկարահանել էր, թե ինչպես է ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանք տալիս ձեռնաշղթաներ հագցրած քաղաքացուն, որին ոստիկանները կռացրած բերման են ենթարկում փողոցում:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով Լեռնիկ Երանոսյանի վերանշանակմանը, ասաց. «Ոստիկանությունը թքած ունի հասարակության վրա, եթե ակնհատ ապօրինի, անբարո վարքագծով անձը կարող է նորից վերականգնվել պաշտոնում և գաղտնիության սկզբունքով իրականացված քննությամբ: Թող հրապարակեն, տեսնենք, թե ինչ հիմքեր է գտել ոստիկանությունը նրան վերականգնելու: Հասարակությունը մերժում է այդ տիպի անձանց և օրինապահության նման ներկայացուցիչն է երկրում ստեղծում էսպիսի մթնոլորտ և իրավիճակ, երբ բոլոր դժգոհում են: Ես չեմ հասկանում՝ ինչու է ոստիկանապետին պետք, որ հենց այդպիսի մարդիկ իր կողքին լինեն»,– ասաց իրավապաշտպանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կատարվածի մեջ զարմանալի բան չի տեսնում և քննադատության սլաքներն էլ չի պատրաստվում ուղղել ոստիկանների կամ ոստիկանության դեմ: «Ոստիկանները կատարել են քաղաքական իշխանության հանձնարարականը: Բաղրամյան 26–ից իջած հրահանգներն են կատարել: Բոլոր գործողությունների համար՝ կլինի դա նռնակ նետել, մարդկանց ծեծել, շինծու քրեական գործեր սարքել, թե մարդաորս կազմակերպել, ամեն ինչի համար թիվ մեկ պատասխանատուն երկրի քաղաքական իշխանությունն է ու Բաղրամյան 26–ը, հետո նոր կարող են հիշատակվել առանձին վերցված ոստիկաններ կամ ոստիկանությունը: Այլ խնդիր է, որ այդ հանձնարարություններն անօրինական էին, և նրանք կարող էին չկատարել: Հակառակ դեպքում մեկ ուրիշ Երանոսյան կգտնվի, որ տեղ կհասցնի Բաղրամյան 26–ից իջած հրահանգները: Պետք է հասնել նրան, որ Բաղրամյան 26–ից նման հրահանգներ չիջնեն»:

Թերևս արժե, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին վերհիշի ժամանակին իր իսկ գրած պատասխան հոդվածը հանրահայտ երգիչ Սերժ Թանկյանին՝ «Սա պետություն է, Սերժ» հայտնի վերնագրով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: