Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Նախընտրական Շիրակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Շիրակի մարզը, որպես ընտրական տարածք, ամենաանկանխատեսելին է։ Այստեղ իրական արդյունքներն իմանում են միայն ընտրությունների հաջորդ օրը։ Կարծում ենք, այդ առումով բացառություն չի լինի նաև այս ընտրությունները։ Սա հատկապես այն ֆոնին, երբ ընդդիմադիրները կամ ոչ իշխանական դաշտում գտնվողները կարծելով, թե Շիրակն ինքնին ընդդիմադիր է, շատ ռեսուրսներ ու ջանքեր չեն ծախսում այս մարզում։

Իրականում շիրակցին ընդդիմադիր է իշխանությանը և ոչ այդքան համակիր ընդդիմությանը։ Այս ֆոնին, առանձնապես ջանքեր չեն գործադրում նաև իշխանությունները կամ իշխանությունից առաջադրված ռեյտինգային թեկնածուները։

Մարզում խոսակցություններ են շրջանառվում, որ նրանք առանձնապես հակված էլ չեն ակտիվանալու և քարոզարշավ կազմակերպելու փոխարեն «քյաշ փող» են բաժանելու։

Գործոնների առումով, նրանք մարզը բաժանել են մի քանի հատվածների։ Այսպես, ՀՀԿ թիմը և այդ թիմում հիմնական «գործ անողները», կուսակցականները «դրված են» Արման Սահակյանի տրամադրության տակ։ Մեկ անգամ չէ, որ նրա թիմակիցները բաժանել են ընտրակաշառքներ՝ տարբեր բարեգործությունների ֆոնի տակ։ ՀՀԿ–ական մյուս թեկնածուի՝ Ֆելիքս Ցոլակյանի պարագայում, կարծես այդ փողի գործոնը դեռ բացակայում է։ Նեղ շրջապատում Ցոլակյանը պնդել է, թե եթե իրեն հարգում և ընդունում են, ուրեմն կընտրեն։ Ցոլակյանին աջակցում են հատկապես ուժայինները և գյուղապետերի մի զգալի մասը։

Հիշեցնենք, որ նա ԱԱԾ գեներալ է։ Մարտուն Գրիգորյանը առաջ է շարժվում հիմնականում իր ռեսուրսների հաշվին և ունի մի շարք հեղինակությունների աջակցություն։ Նույն վիճակն է նաև մարզի մյուս քաղաքներում։ Միակ հետաքրքրությունն այս առումով ներկայացնում է Արթիկը։ Քաղաքի հանրապետական քաղաքապետի եղբայրը՝ Վարագյանների տոհմից, առաջադրվել է Դաշնակցության ցուցակով։ Ստացվել է այնպես, որ հանրապետականների այդ թիմն այժմ չի աշխատելու արթիկցի մեկ այլ՝ վերջերս հանրապետական դարձած Պետոյան Մուշեղի համար։ Ընդհակառակը, նրանք փորձելու են ապահովել դաշնակցության հաղթանակն Արթիկում։

Մարզում ավանդականորեն ուժեղ է համարվում նաև ՀՎԿ–ն։ Սակայն նախնական արդյունքները ցույց են տալիս, որ այդ կուսակցության առաջնորդի հեղինակազրկված քաղաքականության պտուղները հասել են նաև Շիրակի մարզ։ Հանրապետականին լուրջ դիմադրություն կարող է ցույց տալ «Ծառուկյան» դաշինքը։ Հատկապես, այդ դաշինքի ռեյտինգային թեկնածուներ Վարդևան Գրիգորյանը և Վարդան Ղուկասյանը։ Տարօրինակ դիտարկենք, թե ոչ, նրանք երկուսն էլ ունեն իրենց կայուն ընտրազանգվածը։ Հատկապես երկրորդի պարագայում, զգացվում է հասարակության մի մասի անթաքույց կարոտ դեպի Վարդան Ղուկասյանի էքստցենտրիկ կերպարին։ Իսկ Վարդևան Գրիգորյանը այն եզակիներից է, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո, դուրս չեկավ կուսակցությունից։ Ավելին ՝ նա տարավ իր կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների և գրանցեց զգալի արդյունքներ։

«ՕՐՕ» դաշինքը, չնայած իր շուրջ համախմբել է մարզի նախկին պաշտոնյաներից ոմանց, բայց ինչպես հանրապետության մյուս մարզերում, այնպես էլ այստեղ, որևէ հավակնություն դեռ չի կարող ունենալ։

«ԵԼՔ» դաշինքն ընդհանրապես աչքի չի ընկնում որևէ քարոզչությամբ։ Նրանք թերևս սպասում են Երևանից ծանր հրետանու ժամանելուն, սակայն դա չի կարող ունենալ էական ազդեցություն ։

ՀԱԿ–ՀԺԿ թիմը բավականին ակտիվ է նախընտրական պաստառների և համայնքային հանդիպումների մասով։ Սա այդ թիմին առանձնացնում է մյուս արմատական հայտարարված ընդդիմադիրներից։ Դե, կոմունիստների մասին էլ մարդիկ աղոտ նոստալգիայով են հիշում։

Բավականին վատ է վիճակը լուսաբանող մարզային հեռուստաալիքների մասով։ Դրանք գրեթե չունեն անվճար եթեր և նախընտրական իրական լուսաբանմամբ զբաղվելու փոխարեն զբաղված են փող աշխատելով։ Հավասար եթերային հնարավորությունների դեպքում, շատ ուժեր կարող էին մրցակցել իշխող հանրապետականի հետ։ Առայժմ դա չկա։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: