Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Legal

ՍԴ բարեփոխումների հանձնաժողովի հրահրած բանավեճն առավելապես քաղաքական է՝ հաշվի առնելով իշխող քաղաքական ուժի նկրտումները՝ «հեղափոխությունը դատական իշխանություն հասցնելու» ուղղությամբ․ Ռուբեն Մելիքյան

Երեկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ հրահրվեց «Գերագույն դատարա՞ն» թե՞ «ՍԴ+Վճռաբեկ» բանավեճը։ Այս մասին գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնավորապես նշել է․

«Քանի որ երեկ առիթ եմ ունեցել որոշ ասպեկտներով արտահայտվել այդ հարցի շուրջ, կցանկանայ ամբողջացնել մոտեցումներս՝ թեզիսների ձևով․

1) «Գերագույն դատարանի» անկեղծ կողմնակիցներ Հայաստանում եղել են, կան և կան, և դա բնական է։ Նրանց

հիմնական փաստարկն այն է, որ երկու բարձր դատարանը միշտ հանգեցնում է «դատական պատերազմների»՝ խլելով դատական իշխանության կենսական ռեսուրսը։

2) «Սահմանադրական դատարանի» անկեղծ կողմնակիցներ Հայաստանում միշտ եղել են, կան և կլինեն։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Սահմանադրական արդարադատությունն ունի կարևոր և ժամանակի ընթացքում է՛լ ավելի կարևորվող յուրահատկություն, ուստի այն ենթադրում է մասնագիտացվածություն և որպես դրա դրսևորում՝ ինստիցիոնալ առանձնացվածություն։ «Դատական պատերազմների» փաստարկին այս մոտեցման կողմնակիցները պատասխանում են, որ բարձր դատարաննների միջև որոշակի մրցակցությունը նպաստում է նրանց իրավաբանության որակի բարձրացմանը։

3) «Մեկ թե երկու» բանավեճը մեզանում մինչև վերջերս եղել է առավելապես մասնագիտական և ոչ քաղաքական։

Վերջին անգամ այն թեժացել է 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ։

4) Եվրոպական տարածաշրջանում «Մեկ թե երկու» երկընտրանքը լուծվում է առավելապես հօգուտ «երկուսի»։ Թեև կան բացառություններ, օրինակ՝ Էստոնիան։

5) Հանձնաժողովի հրահրած բանավեճը, թեև ունի մասնագիտական բաղադրատարր, սակայն առավելապես քաղաքական է՝ հաշվի առնելով իշխող քաղաքական ուժի նկրտումները դատարանների և հատկապես Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, իրենց խոսքով՝ «հեղափոխությունը դատական իշխանություն հասցնելու» ուղղությամբ։

6) Այն ինչ անում է «հեղափոխական» քաղաքական ուժը՝ Հանձնաժողովում իր մասնագետ և ոչ մասնագետ ներկայացուցիչների ձեռամբ (վերապահում՝ «կողմ» քվեարկածների մեջ կարող են լինել նաև գաղափարի անկեղծ կողմնակիցներ), նոր բան չէ։ Նույնն արեցին ֆրանսիական հեղափոխանները դեռ 18-րդ դարի վերջերին՝ ձգտելով վերահսկողություն հաստատել ֆրանսիայի դատարանների («պաղլեմանների») նկատմամբ։ Հենց այդ պատճառով էլ 1790թ․ ստեղծվեց «Կուղ դը Կասասյոնի»՝ Վճռաբեկ դատարանի ինստիտուտը։

7) «Մե՞կ, թե՞ երկու» բանավեճն ինչ-որ տեղ ինձ հիշեցնում է քրիստոնյա աշխարհը մոտ 15-16 դար առաջ ալեկոծած ու պառակտման հանգեցրած «Մե՞կ բնություն, թե երկու բնություն Բանին Մարմնացելոյ» բանավեճը։ Հիմա, դարերի հեռվից, բոլոր կողմերը ճանաչում են, որ երկու բանաձևերն էլ կարող էին ճշմարտացի լինել կամ չլինել։ Կարևորը այլ հանգամանքներ են։ Նույնը՝ դատարաններին է վերաբերում։ «Մեկը» կամ «երկուսը» չէ էականը։ Ու առհասարակ՝ շատ ու շատ էական հարցեր կան, որ աչքաթող են արվում՝ փոխարենը իրավաբանական հանրությանը ներքաշելով լայն առումով ամուլ մի բանավեճի մեջ։

8. Ու՞ր է այն հայեցակարգը, որը երեկ ձայների չնչին տարբերությամբ ընդունվել է։ Ինչու՞ մինչ այս պահը հրապարակված չէ»։