Հարձակվել են «Ելք» դաշինքի անդամների վրա
Հայկական Ժամանակ / Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջեւ: Այն պահին, երբ դաշինքի ներկայացուցիչները դպրոցին հարակից տարածքում քարոզչություն են իրականացնելիս եղել՝ դուրս են եկել ինչ-որ կանայք (ենթադրաբար դպրոցի աշխատակիցներ) եւ հայհոյանքներ տալով «հարձակվել» «Ելքի» ներկայացուցիչների վրա: Ընթացքում խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, վնասվել է ոմանց տեխնիկան՝ այդ թվում armtimes.com-ի տեսախցիկը:
Մանրամասները՝ շուտով