Տեսչական մարմինը ստուգումներ է անում Սյունիքի մարզի հանքարդյունաբերական կազմակերպություններում
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են անում հանքարդյունաբերական կազմակերպություններում։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։
«ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում նախատեսված վերահսկողական աշխատանք են տանում։
Մասնավորապես, Սյունիքի մարզում գործող մի շարք խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններում ստուգվում է աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման եւ մի շարք այլ նորմերի պահանջների կատարումը»,- ասված է գրառման մեջ։