Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Toyota Camry-ն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհաին ոստիկաններն և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ավելին՝ այստեղ