ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից, քանի որ դրանք ԵՄ սև ցուցակում են
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին:
««2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) բոլոր հայ ավիափոխադրողներին ավելացրեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակի մեջ` կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ:
Սահմանափակումը մինչև 2022 թվականն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար: Սա ներառում է ստորև բերված սուբյեկտները, բայց չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ: