Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder
Photo

Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները (ֆոտո)

Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, Յութուբի իր ալիքում նոր բլոգ է տեղադրել, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է անցկացրել իր ծննդյան օրը բնության գրկում։ Տեսանյութում Փաշինյանի երեք դուստրերն են, կինը և վերջերս զորացրված որդին։ Նրանք փոքրիկ մի լճակի ափին, որտեղից, ինչպես նշում է Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, երևում է Արագած լեռը, վրաններ են կապել, խորոված արել ու գիշերն անցկացրել այդտեղ՝ ընտանեկան միջավայրում նշելով Շուշանի 13-րդ տարեդարձը։

Տեսանյութում երևում է սև Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան, որը սպասարկում է Փաշինյանի երեխաներին։ Մամուլում գրվեց, որ սա գնվել է հատուկ վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար, թեպետ հետո ասացին, որ ավելի վաղ էր գնվել, մինչ իրենց՝ իշխանության գալը։ Ինչևէ։ Ավտոմեքենան մինչև վերջերս կրում էր 130 UU 01 պետհամարանիշ, որը Պետական պահպանության ծառայության համարանիշ է։ Այս տեսանյութում, սակայն, երևում է, որ մեքենայի պետհամարանիշը փոխված է՝ սովորական, աչքի չընկնող, թվերի խառը համադրությամբ համարներ են դրված՝ 35 DV 933: Սրանք, ամենայն հավանականությամբ, օպերատիվ համարներ են, որպիսիները հասանելի են հիմնականում ուժային կառույցների աշխատակիցներին, որպեսզի քողարկվեն, հեշտ ճանաչելի չլինեն իրենց համարներով ու կարողանան ազատ օպերատիվ ծառայություն իրականացնել։ Այսպիսի համարանիշները նաև «չեն նկարվում», այսինքն՝ այսպիսի համարներով մեքենան երբ խախտում է կատարում, դրանք չեն ֆիքսվում, և տուգանք չի ուղարկվում մեքենայի սեփականատիրոջ հասցեով։ Գրեթե վստահ ենք, որ Փաշինյանի երեխաներին սպասարկող սույն մեքենայի վրա ևս «օպերատիվ» համարանիշ է փակցված։ Ի դեպ, X-Trail-ի բամպերի ներքևի հատվածում երևում են նաև ՊՊԾ-ի փակցրած առկայծող փարոսիկները, որոնք հարկ եղած դեպքում միացվում ու ճանապարհ են բացում տիրոջ համար։

 


Թե ինչու են Փաշինյանները որոշել փոխել իրենց սպասարկող հայտնի X-Trail-ի համարները, դժվար է ասել, սակայն կարելի է կռահել՝ քողարկվելու, ճանաչելի չլինելու համար, որպեսզի փողոցում այս մեքենան չկարողանան հեշտությամբ ֆիքսել, ըստ այդմ՝ իմանալ, թե ուր են գնում, որտեղ են լինում Փաշինյանի ընտանիքի անդամները։ Չի բացառվում, որ քողարկվելուց զատ՝ նաև խախտումներից ու տուգանքներից ապահովագրվելու նպատակ էլ է ունեցել պետհամարանիշը փոխելը։ Նաև, հարկ եղած դեպքում, այն կարելի է որպես պոպուլիստական քայլ ներկայացնել հանրությանը, որ վարչապետի դստեր մեքենան ոչ թե «գոլդ» կամ ծառայողական համարանիշով է, այլ հասարակ, շարքային քաղաքացու համարներով։

Տեսանյութում մեկ այլ ավտոմեքենա էլ է երևում՝ սև Toyota Prado ամենագնաց, որից իջնում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Թեև Prado-ի համարանիշը չի երևում, սակայն այս մեքենան էլ, ամենայն հավանականությամբ, պետությունից վարչապետի տիկնոջը սպասարկելու համար է հատկացվել։ Այս Prado-ով էլի ենք տեսել Աննա Հակոբյանին միջոցառումների ժամանելիս։ Նկատենք, որ նախորդ իշխանությունների ժամանակ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, հասարակ Toyota Camry էր սպասարկում՝ 097 UU 01 համարանիշով, առանց թիկնապահների, մեկ վարորդով, հարկ եղած դեպքում` նաև մեկ թիկնապահով։ Նույնը նաև Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի դեպքում էր, ով ևս մեկ վարորդ ուներ և մեկ թիկնապահ, որը նրան ուղեկցում էր հարկ եղած դեպքում։ Ի դեպ, Բելլա Քոչարյանի թիկնապահը կին էր, անունը՝ Զոյա։ Աննա Հակոբյանին այսօր արդեն թանկարժեք ամենագնաց է սպասարկում՝ վարորդից բացի նաև թիկնապահների խմբով, որոնց մենք հանդիպել ենք տարբեր միջոցառումների ժամանակ։

Ավելին՝ այստեղ