Հայաստանը բացում է երկնային ճանապարհները. օգոստոսի 25-ից կվերսկսվեն որոշ թռիչքներ
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ավիաընկերությունը:
«Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրություն, մտցվել էին սահմանափակումներ: Դադարեցվել էին նաև թռիչքները:
Այդ ընթացքում միայն կազմակերպվում էին չարտերային չվերթներ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան, իսկ օտարերկրյա քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր ավիափոխադրումները նույնպես դադարեցվել էին:
Ավելին՝ այստեղ