Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for All
Culture

Թանգարանը կարիք ունի այցելուների, մեր թախիծն է, որ թանգարանը չի գործում նախկին աշխուժությամբ. Ա. Իսահակյանի անվան թանգարանի տնօրեն

Այցելուների համար մարտից թանգարանը փակ է եղել, սակայն քանի որ թանգարանը գիտական աշխատանք է իրականացնում, գիտական հոդվածներ են գրվում, որի համար նյութեր, գրքեր են անհրաժեշտ, այդ պատճառով հաճախ ենք գալիս թանգարան, որ կարողանանք աշխատել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:

«Թանգարանների տնօրենների և Մշակույթի նախարարության աշխատակցի հետ հանդիպում է եղել քննարկել ենք վարակի պատճառով առաջացած խնդիրները, դեռևս քննարկվում է, որ այցելուների համար որոշակի պայմաններ պահելով թանգարաններն աշխատեն, սպասում ենք պարետի որոշմանը»,- ասաց նա:

Անժելա Խորենյանը նշում է, որ համավարակի օրերին թանգարանի աշխատակիցները վարձատրվել են, քանի որ աշխատել են տանից: Նա նկատում է, որ կորոնավիրուսի օրերին թանգարանների ֆեյսբուքյան էջերը ավելի ակտիվ են աշխատում, ակտիվ են նաև միջթանգարանային շփումները:

«Այս ամիսների ընթացքում ֆեյսբուքյան էջի 3000 հավանում ենք ունեցել: Քանի որ այս տարի Ավետիք Իսահակյանի 145-ամյակն է, մյուս թանգարաններն իրենց խոսքը ձայնագրում և ուղարկում են: Կորոնավիրուսի օրերին կարողացանք աշխատել նաև Հայաստանի մարզերի հետ: «Ի՞նչ են պատմում հուշարձանները» ծրագրով աշակերտները նկարում են իրենց տարածքի հուշարձանները, փոքրիկ ռեպորտաժներ պատրաստում և ուղարկում մեզ: Մարդիկ կան, որոնք թանգարանում չեն եղել, սակայն վերջին ամիսներին էջին հետևելով, գրում են մեզ և ցանկություն հայտնում այցելել թանգարան: Այս օրերին մենք նոր բարեկամներ ենք ձեռք բերել»,- ասաց նա:

 

Թանգարանի տնօրենը նշում է, որ Իսահակյանի ծննդյան 145-ամյակի հետ կապված տարվա սկզբին հետաքրքիր ծրագրեր են մշակվել, բայց արտակարգ դրության պայմաններում մի մասը չեն կարողացել ներկայացնել, մի մասն էլ՝ առցանց են կազմակերպել:

«Քանի որ Իսահակյանի ծննդյան և մահվան օրերը հոկտեմբեր ամսին են, ծրագրեր ենք մշակել և նպատակ ունենք փոքրիկ հաղորդումների տեսքով հանդիպումներ ունենալ գրականագետների հետ, ծրագրվում է նաև գիտաժողով կազմակերպել: Պետք է նաև հրատարակենք Ավետիք Իսահակյանի առակների գիրքը, հավանաբար հոկտեմբերին կավարտենք գիրքը: Հիմա Իսահակյանի մատենագիտական ցանկի վրա ենք աշխատում: Բավականին ծրագրեր ունենք,  հույս ունենք՝ աշնանը կկարողանանք իրականացնել: Ճիշտ է աշխատել ենք նաև տանից՝ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով, սակայն թանգարանը կարիք ունի այցելուների և մենք նույնպես կարիք ունենք թանգարաններ գնալու: Մեր թախիծն է, որ թանգարանը չի գործում նախկին աշխուժությամբ»,- ասաց նա:

Անդրադառնալով թանգարանում առկա խնդիրներին, տնօրենը նշեց, որ 2008 թվականին թանգարանը կապիտալ վերանորոգվել է, դեռ լավ վիճակում է, բայց պատշգամբը մասնակի վերանորոգման կարիք ունի, որը կիրականացնեն իրենց ուժերով, նախարարություն չեն դիմի: