Ալիկ Սարգսյանն ու կինը նախորդ տարի անշարժ գույք են ձեռք բերել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն ու իր կինը` Անահիտ Սարգսյանը, նախորդ տարի անշարժ գույք են գնել: Այս մասին տեղեկանում ենք Սարգսյանի և իր կնոջ` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրերից:
Ալիկ Սարգսյանը նախորդ տարի 15 միլիոն դրամով բնակարան է գնել, իսկ իր կինն էլ 5 միլիոն 833 հազար դրամով` բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:
Նախագահի խորհրդականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև 205 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառություններ ունի, իսկ իր դրամական միջոցներն էլ 2016 թ. վերջին կազմել են 11 միլիոն դրամ և 54 հազար 416 ԱՄՆ դոլար:
Սարգսյանի կինը նույնպես փոխառություներ է ունեցել նախորդ տարի` 2 հազար 700 ԱՄՆ դոլար և 6 հազար 500 եվրո, որից դոլարով արտահայտված փոխառությունները վերադարձվել են տարվա ընթացքում: Վերջինս նախորդ տարվա ընթացքում ունեցել է 5 միլիոն 130 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 5 միլիոնը որպես նվիրատվություն է ստացել, իսկ մնացածն էլ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է:
Նախահագի խորհրդականի տարեկան եկամուտներն էլ կազմել են 13 միլիոն 804 հազար դրամ, որից 9 միլիոն 272 հազար դրամը աշխատավարձն է, 4 միլիոն 294 հազար դրամը կենսաթոշակ, իսկ 238 հազար 600 դրամն էլ` տրված փոխառություների դիմաց ստացված տոկոս:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: