Վանաձորում պայթյուն է որոտացել․ թարմացված
Մարտի 13-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շենքի 1-ին հարկի շքամուտքում՝ պատին ամրացված փոստարկղում, տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: