5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում
Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ճապոնիայի երկրաբանական կենտրոնի հրապարակած տվյալներին:
Նշվում է, որ խորությունը եղել է 50 կմ: Ավերածությունների, տուժածների և զոհերի մասին դեռևս տեղեկատվություն չի հրապարակվել:
Նշենք, որ այս հատվածում երկրաշարժեր հաճախ են գրանցվում, որոնք երբեմն հանգեցնում են ավերածությունների: Ամենաուժգին երկրաշարժն այստեղ գրանցվել է 6 տարի առաջ, որին հաջորդել էր ցունամին: