Լիբանանի վարչապետը հայտնել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը
Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը անվանել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով ՝ ավելի քան 70 մարդու կյանքը խլած ողբերգության պատճառը վեց տարվա ընթացքում 2,759 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումն է։ Պայթյունի պատճառները հետաքննելու համար վարչապետն առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը 48 ժամվա ընթացքում պետք է որոշի ողբերգության պատասխանատուներին։
Ավելին՝ այստեղ